Մայրիկ, գիտե՞ս ինչու Աստված տևական ժամանակ քեզ փոքրիկ չի պարգևել.-հարցրեց 3 տարեկան աղջիկս…

Ես ներկում էի ավտոտնակի պատը, իսկ իմ 3-ամյա դուստրը նկարում էր բետոնե հատակին: Հանկարծ նա արտաբերեց հետևյալ միտքը. «Ես այնքան երջանիկ եմ, որ Աստված քեզ իմ մայրը դարձրեց».-ես պատրաստ չէի նրանից նման միտք լսելու և որպեսզի մանրամասնի ,ասացի «ի՞նչ». այս անգամ նա ասաց. «ես երջանիկ եմ, որ դու իմ մայրիկն ես Աստծո կողմից»

Իմ աչքերը արցունքով լցվեցին, այնուհետև իմ փոքրիկը սկսկեց աղոթել.  «Աստված իմ, շնորհակալ եմ, որ դու ինձ տվել իմ ամենասիրելի մայրիկին, շնորհակալ եմ քեզ, որ նա ինձ համար միշտ պատրաստում է նախաճաշ և որ մենք այսօր պատրաստելու են դդումով թխվածքաբլիթներ, ես հուսով եմ, որ մեզ մոտ կստացվի»,-ասաց նա:

Այնուհետև նա բացեց աչքերը և սկսեց նկարել: Շնորհակալություն Աննա,- ասացի ես ժպտալով.-ես անչափ-անչափ ուրախեմ, որ Աստված ինձ պարգևել է քեզ նման աղջկա: Ես այդ պահին ցանկանում էի նրան այնքան ամուր գրկել, սակայն ձեռքերս մաբողջությամբ թաթախված էր ներկով: Ես արդեն մտածում էի, որ մեր հետաքրքիր զրույցն ավարտվեց, բայց ահա լսվեց հաջորդ հրացը:

«Մայրիկ, դու ստիպված ես եղել ինձ երկար սպասե՞լ»,-ասաց նա: Այդ մասին ես նրան միլիոն անգամ պատմել էի, բայց նա կրկին ուզում էր լսել. «Այո , իմ շատ սիրելի աղջիկ: Ես Աստծուց աղջիկ էի խնդրել, բայց նա երկար ժամանակ չէր տալիս:

Եվ հետո, երբ մենք հայրիկի հետ իմացանք, որ դու արդեն կաս իմ փորիկում, մենք երջանկությունից սավառնում էինք»,-ասացի ես:Մայրիկ դու գիտես, ինչու Աստված այդքան երկար փոքրիկ չի պարգևել քեզ,-ասած փոքրիկ աղջնակը: Ոչ, սիրունիկս, չգիտեմ,- տխուր պատասխանեցի ես:

Իսկ ես գիտեմ, թե ինչու,-ասած չարաճճի Աննան, ավելացնելով՝ որովհետև այդ ընթացքում նա ինձ էր ստեղծում: Ես շարունակեցի նայել փոքրիկ հրեշտակին և ինձ թվաց, թե նա արդեն հազար տարեկան է:

Նա ինձ էր ստեղծում,- նրա այդ բառերի մեջ մեծ իմաստ կար, ես հասկացա, որ այս երեխան երկար ժամանակ քնած էր Աստծո կրծքի տակ, կարծես երկնքից չէին ցանկանում, որ նա իջներ: Այս պատմությունը նրանց համար է, ովքեր երկար ժամանակ աղոթել են բալիկներ ունենալու համար: Խնդրում եմ՝ մի բարկացեք Աստծո վրա, քանի որ ինքնա այս պահին ձեզ համար փոքրիկ է ստեղծում, նա լսում է բոլոր աղոթքները և երբեք անպատասխան չի թողնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика