Սկեսուրս մոտեցավ մեզ, բարձր ձայնով սկսեց լացել և ներողություն աղերսել…

Ես ու Արամը նույն փողոցում էինք ապրում, երբ փոքր էինք, միասին խաղում էինք, հետո գնացինք նույն մանկապարտեզը, նույն դպրոցը, իսկ հետո էլ նույն քոլեջը:Ի վերջո, Արամի հետ որոշեցինք, որ մենք ուղղակի վաղեմի ընկերներ չենք, մեր միջև ավելի շատ բան կա և սկսեցինք հանդիպել: Մենք անչափ երջանիկ էինք, մեր յուրաքանչյուր ժամադրությունը հեքիաթային էր:

Բայց երբ իմացան նրա ծնողները, մեր երջանկությունը երկար չտևեց: Բանն այն է, որ նրանք՝ մեր գյուղի չափանիշներով, հարուստ մարդիկ էին համարվում, իսկ ես սովորական ընտանիքից եմ:Տիկին Աննան՝ Արամի մայրը, մի օր ասաց ինձ.

Մեզ քո պես անբաններ պետք չեն:

Իսկ նա սովոր էր, որ ամեն ինչ պիտի իր ասածով լինի: Որքան էլ պայքարեցինք մեր սիրո համար, ստիպված եղանք բաժանվել: Արամի ծնողները նրան քաղաք տեղափոխեցին, իսկ հետո ծանոթներիցս իմացա, որ ամուսնացել է:Անցել է մի տարի, բայց մինչև հիմա միայնակ եմ, նույնիսկ չեմ փորձում դասավորել անձնական կյանքս:

Ինձ համար շատ ցավալի էր, որ ամեն ինչ այսպես ստացվեց, բայց ճանաչելով Արամի ծնողներին՝ չարությամբ լցված չեմ նրա հանդեպ, գիտեմ, որ այլ ելք չի ունեցել:Որոշ ժամանակ անց թակեցին մեր դուռը, բացեցի, տեսնեմ…տիկին Աննան է, արցունքներն աչքերին, նա դողացող ձայնով ասաց.

Արամը մինչև հիմա քեզ է սիրում, իսկ նրա անամոթ կինը լքել է նրան և նորածին երեխային…Արամն իրեն մեղավոր է զգում, ամաչում է քեզանից, դրա համար էլ ես եմ եկել: Ներիր մեզ:

Ես նրան ներս հրավիրեցի, և հանկարծ տիկին Աննան ծնկի իջավ իմ առաջ.

Դու լավագույն մարդն ես, ում հանդիպել է որդիս իր ամբողջ կյանքում…ես սխալ եմ եղել, շատ մեղավոր եմ քո առաջ…Ներիր, որ բաժանեցի ձեզ…

Ես խնդրեցի վեր կենալ և ասացի.

Դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Ցանկացած մայր էլ իր երեխային լավագույնն է ցանկանում: Պետք չէ ձեզ մեղադրել: Իսկ Արամին ես մինչև հիմա սիրում եմ…

Այդ օրը մենք միասին գնացինք նրանց տուն, իսկ մի ամիս անց տեղափոխվեցի այնտեղ:

Հիմա ունենք հրաշալի ընտանիք, մեծացնում ենք մեր որդուն, իսկ այսօր իմացա, որ բալիկի եմ սպասում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика