Տղամարդը իր տունը վարձակալությամբ հանձնեց 4 երիտասարդների. 5 ամիս անց, մտնելով տուն, տեսածից սարսափեց…

Պատմությունը տեղի է ունեցել Բրիտանիայում, և ցնցել է ոչ միայն փոքր քաղաքի, այլև ողջ երկրի բնակիչներին։ Տղամարդն իր տունը վարձակալությամբ էր տվել բազմազավակ մոր, բայց որոշ ժամանակ անց այն վերածվել էր աղբանոցի։

Ընդ որում, հարևանները ոչինչ չէին նկատել։Շախին Միան հայտարարություն էր տվել, որ վարձով է տալիս իր տունը երկարատև ժամանակով։ Նրա հետ մի կին էր կապվել և ասել, որ իրեն բոլոր հարմարություններով մեծ տուն է անհրաժեշտ, քանի որ ինքը 4 երեխաների մայր է։

Հանդիպման ժամանակ կինը բավականին կոկիկ և օրինակելի մոր տպավորություն էր թողել։Առաջին տարվա ընթացքում ամեն ինչ լավ էր․ կինը երեխաների հետ բնակվում էր այդ տանը, նորմալ վճարում վարձը։

Հարևանների հետ վեճեր չէին լինում՝ չնայած նրան, որ երեխաները աղմկում էին։ Տանտերը այնքան էր սկսել վստահել նրան, որ այլևս չէր գալիս տուն, իսկ վարձը ստանում էր բանկային փոխանցման միջոցով։Որոշ ժամանակ անց հարևանները սկսեցին նկատել, որ մի բան այն չէ։ Պատուհանները երբեք չէին բացվում, իսկ տան դիմացի աղբի կոնտեյները միշտ դատարկ էր։ Նրանք սկսել էին նույնիսկ կասկածել, որ ընտանիքը հեռացել է տնից։

Շախինը փորձում էր կապվել կնոջ հետ, բայց նա չէր պատասխանում զանգերին։ Անհանգստացած տանտերը եկավ, որ տեսնի, թե ինչ վիճակ է, բայց չկարողացավ ներս մտնել․ փականները փոխված էին, իսկ դուռը ոչ ոք չէր բացում։Դրանից հետո Շախինը գազի սպասարկման ծառայությունից զանգ ստացավ․ տղամարդը սարսափելի մի բան իմացավ։

Պարզվում է, որ տանը արդեն մի քանի ամիս գազ չկա, քանի որ աշխատակիցները չեն կարողացել ստուգումներ իրականացնել և ստիպված են եղել անջատել գազը։Շախինն ու գազի սպասարկման աշխատակիցները միասին եկան և կոտրեցին դուռը։ Տեսարանը նրանց շոկի ենթարկեց։

Ներսում միայն դատարկ պատերն էին, իսկ հատակին էր․․․հսկայական աղբանոց։ Սարսափելի հոտ էր, ամենուր միջատներ էին և բորբոս․․․Կինն ու երեխաներն անհետացել էին։ Ավելի ուշ ոստիկանությունը փորձեց գտնել նրանց, բայց որոնումները արդյունք չտվեցին։

Շախինը ծախսեց մի քանի հազար դոլար պրոֆեսիոնալ մաքրման և վերանորոգման համար։ Նա այլևս մտադիր չէ վարձով տալ իր տունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика