Եթե մի անգամ էլ նման բան նկատեմ, առանց երկար մտածելու կամուսնալուծվեմ…ասաց ամուսինս և դուրս եկավ սենյակից…

Ամուսնուս անթերի էի համարում: Մինչ ամուսնանալը հանդիպել ենք երեք տարի: Վլադը միշտ հավասարակշռված և հանգիստ էր: Ամեն ինչ հեթիաթային էր թվում:Երբեք մտքովս չէր անցնի, որ մի մանրուքի պատճառով նա ինձ կարող է սպառնալ ամուսնալուծությամբ, մինչդեռ ընդամենը 2 ամիս առաջ ենք ամուսնացել…

Երեկ եղավ մեծ սկանդալ:

Մազերս շատ երկար են և խիտ: Սիրելիիս շատ է դուր գալիս սանրվածքս և նա արգելում է կտրել մազերս:Ամուսինս կարճ մազերով աղջիկներին ուղղակի անտեսում է, համարում է, որ նրանք նման են տղամարդու: Իսկ երեկ մի մազս մնացել էր բազմոցի վրա:

Վլադը՝ տեսնելով դա, ուղղակի կատաղեց: Նա սկսեց գոռալ և ոտքերով հարվածել հատակին: Ինձ փնթի և ծույլ անվանեց: Եվ դա այն դեպքում, որ ես աշխատում եմ և անում տան բոլոր գործերը: Նա պնդում էր, որ ես դա հատուկ եմ արել:

Իսկ մի քանի րոպե անց՝ մի քիչ հանգստանալուց հետո, ասաց.

Մի անգամ էլ նման բան տեսնեմ, կամուսնալուծվեմ:

Դրանից հետո ես ամբողջ գիշեր արտասվեցի: Գիշերեցի ուրիշ սենյակում, իսկ նա այդպես էլ չկանչեց ինձ: Առավոտյան ինքն իր համար սուրճ եփեց, խմեց և լուռ գնաց:

Իմ պատրաստած նախաճաշին նույնիսկ չմոտեցավ:

Ես հիմա երկու բանից եմ վախենում. նա կարող է ինձ վրա ձեռք բարձրացնել կամ ինձ տանից դուրս հանել:

Շուտով կավարտվի աշխատանքային օրը, և ես իսկապես չեմ ուզում գնալ տուն…չգիտեմ նույնիսկ, թե ինչ կարող է տեղի ունենալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика