Հրաժարվեցի օգնել հարբեցող եղբորս, որի համար արժանացա մորս արհամարհանքին. Իսկ դուք ինչ կանեիք իմ փոխարեն…

Բոլորի կյանքում էլ դժվար  ժամանակներ  լինում են: Այսպես կոչված «սև գիծ»: Որոշ մարդիկ ուժ են գտնում  հաղթահարելու խնդիրները և դժվարությունները:

Եվ կան մարդիկ, ովքեր պարզապես հանձնվում են և փորձ չեն անում իրավիճակից ելք գտնելու համար,  մեղադրելով ցանկացած մեկին,  բայց ոչ իրենց:Իմ եղբայրն այդպիսի մարդ է: Չորս տարի առաջ նրան հեռացրին աշխատանքից «լավ» ընկերների շնորհիվ, կինը լքեց նրան, քանի որ սկսել էր խմել ու ձեռքերին ազատություն տալ:

Եղբայրս արդեն երեք ու կես տարի խմում է: Այս ժամանակահատվածում նա  խմեց այն ամենը, ինչ  ուներ,  նա նույնիսկ վաճառեց բնակարանը: Բայց այդպես էլ չհասկացավ ինչ եղավ գումարը, քանի որ միշտ ալկոհոլի ազդեցության տակ էր:

Եվ ինչ կլիներ նրա հետ, եթե կողքին չլիներ հոգատար մայրս:

— Ի վերջո, նա իմ որդին է, ես փողոցում չեմ թողնի նրան, — ասում էր մայրս:

Եղբայրս տեղափոխվեց մորս տուն: Սկզբում նա իրեն շատ հանգիստ էր պահում, բայց հետո  նա դարձավ անվերահսկելի: Մորս տուն էին գալիս նրա հարբեցող ընկերները ու աստված գիտի թե ինչ էր կատարվում:

Ու մի օր էլ ընկերներով կռիվ սարքեցին, ու եղբորս կալանավորեցին:Մայրս անընդհատ զանգում էր ինձ ու գումար պահանջում , ասելով, որ եղբորս տաք գուլպա է հարկավոր, ծխախոտ չունի, և ես որպես քույր պարտավոր եմ օգնել եղբորս:

Նա տեղյակ էր, որ մենք  վարձով էինք ապրում, որ մի կերպ էինք գոյատևում: Ես մի քանի անգամ օգնեցի մորս, նրան տալով պահանջած գումարը:Բայց մի օր էլ մերժեցի ու մայրս վիրավորվեց, նեղացավ ինձանից:

— Դու ինչ քույր ես, եղբայրդ բանտում է, իսկ դու չես ցանկանում օգնել նրան:

Այդ օրվանից հետո  մի քանի ամիս մորիցս լուր չունեի,  զանգերիս չէր պատասխանում: Ու մի քանի օր առաջ նա հայտնվեց, ճամպրուկները ձեռքին.

— Քո պատճառով, ես պարտքերի տակ ընկա, որովհետև դու չցանկացար օգնել մորդ ու եղբորդ, վաճառեցի բնակարանս, ու այժմ ես այստեղ եմ ապրելու, երբ եղբայրդ բանտից դուրս գա նա նույնպես այստեղ կապրի:

Ես զարմանքից քարացել էի, չէի կարող մորս տանց դուրս անել, բայց այսպես էլ թողնել չէր կարելի:Ամուսինս որոշեց մորս համար մեկ սենյականոց տուն վարձել, խոստացավ վարձը անձամբ վճարել:

Մայրս շնորհակալության փոխարեն  արհամարհանքով հայացք նետեց ամուսնուս կողմը և ասաց.

— Երբ որդիս բանտից ուրս գա, երկու սենյականոց կվարձես, մեկ սենյակը մեզ համար փոքր կլինի, և լավ կլինի կնոջդ սովորեցնես, որ հարազտների նկատմամբ պետք է հոգատար ու ուշադիր լինել, նա եսաերի մեկն է, — ու շրջվելով դեպի ինձ ասաց, — ամոթ քեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика