Որդին զանգեց հորը և ասաց, որ մայրիկը քնել է ու չի կարողանում արթնանալ…

Այն պահը, երբ երեխայի գաջեթից օգտվելու ունակությունները օգտակար է եղել։Միստի Վագհանը սովորականի պես տանն էր իր երկու տղաների հետ։ Նա արդեն մի քանի օր շարունակ իրեն վատ էր զգում, սակայն ուշադրություն չէր դարձնում։

Կնոջ մոտ սովորական մրսածություն էր, սակայն երբ նրա ջերմությունը հասավ 41 աստիճանի, նա հասկացավ, որ ժամանակն է մի բան անել։ Սակայն արդեն շատ ուշ էր, քանի որ Միստին տեղում կորցրեց գիտակցությունը։Կնոջը օգնության հասավ նրա որդին, 4 տարեկան Կեմդենը։

Նա խուճապի չմատնվեց և նույն պահին գնաց և վերցրեց մոր հեռախոսը։ Բարեբախտաբար, երեխան գիտեր հեռախոսի վրա դրված կոդը, քանի որ հաճախ էր վերցնում մոր հեռախոսը՝ խաղալու նպատակով։

Կեմդենը մտավ «կոնտակտներ» բաժինը և տեսավ այնտեղ հոր նկարը։ Նա զանգեց հորը և պատմեց տեղի ունեցածի մասին․«Հայրիկ, արագ տուն արի։ Մայրիկը քնել է և չի արթնանում»։

Միստիի ամուսինը միանգամից զանգեց 911 և տվեց նրանց իրենց տան հասցեն։

Հիմա, շնորհիվ ժամանակին օգնության հասնելու, կնոջը արդեն դուրս են գրել հիվանդանոցից և նա նորից շարունակում է ապրել իր կյանքով՝ դաստիարակելով իր հրաշք փոքրիկներին

Պարզ չէ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե չլիներ Կեմդենը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика