Այս փոքրիկ հրաշքին ողջ-ողջ հողին էին հանձնել սեփական մայրն ու տատը, բայց նա 8 ժամ այնտեղ մնալուց հետո փրկվել է…

Բրազիլական ոստիկանությանը հաջողվել է փրկել աղջնակի, որին հուղարկավորել էին՝ համարելով մեռած: Մայրը նրան լույս աշխարհ է բերել զուգարանում, քանի որ ծննդաբերությունն անսպասելի է սկսվել: Ըստ նրա խոսքերի՝ երեխան գլուխը հարվածել է զուգարանակոնքին և բացարձակ ձայն չի հանել:

Նորածնի 57-ամյա տատիկը վկայում է պատմության իրական լինելը: Երեխային, փաթաթելով կտորի մեջ, թաղել են բակում: Ոստիկանությանն այս մասին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը: Իրավապահ մարմինները փորել են հողն ու գտել երեխային, որն արդեն 8 ժամ էր, ինչ գտնվում էր այնտեղ: Նրանց զարմացրել էր այն փաստը, որ աղջնակը ողջ էր:

Նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխան գանգի վնասվածք ունի, բայց կյանքին ոչինչ չի սպառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика