Հայրը զարմանքից ապշեց, երբ մայրը պատմեց դստեր արարքի մասին…

Այն ժամանակ, երբ ես դեռ 2 ու կես տարեկան էի, և նոր էի վերականգնվում ավտովթարից հետո, ծնողներս հերթով հոգ էին տանում իմ մասին:Բարեկամներից մեկն ինձ մանկական թեյի հավաքածու էր նվիրել, և այդ ժամանակ դա իմ ամենասիրած խաղալիքն էր:

Եվ ահա մի օր, երեկոյան հայրիկս հյուրասենյակում հեռուստացույց էր դիտում: Ես իմ խաղալիքի փոքրիկ բաժակով նրան թեյ հյուրասիրեցի, որն իրականում թեյ չէր, այլ՝ ջուր:

Եվ այդպիսի մի քանի բաժակ թեյից և շնորհակալություններից հետո տուն վերադարձավ մայրիկս: Հայրիկս ստիպեց նրան մնալ հյուրասենյակում և հետևել, թե ես ինչպես եմ անցնում միջանցքով և հայրիկիս համար թեյ բերում, և, թե նա ինչ հիացմումքով է այն խմում:Տեսարանը դիտելուց հետո միայն մայրիկս ասաց.

-Իսկ Դու մտածե՞լ ես, թե որն է այն միակ տեղը, որտեղից նա կարող է ջուր վերցնել – դա զուգարանակոնքն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика