Որոշել էի սկեսուրիս հետ կիսվել, պատմել որ ամուսինս սիրուհի ունի, բայց չէի սպասում, որ նրա արձագանքը այսպիսին կլինի…

Երբեք չէի մտածի, որ կարող եմ այս կերպ պատմել կյանքիս մասին, առավել ևս խոսել այսքան անձնական թեմայի շուրջ:Ես արդեն 4 տարի ամուսնացած եմ: Ի սկզբանե սկեսուրիցս առանձին ենք ապրել: Ամուսինս ուղղակի անթերի էր:

Ես չէի հավատում, որ նման տղամարդու եմ հադիպել: Նա ինքը վերանորոգեց մեր տունը. ցերեկն աշխատում էր, իսկ երեկոյան պաստառներ փակցնում և սալիկապատում սանհանգույցը: Նա ինձ երբեմն նույնիսկ երես էր տալիս՝ առավոտյան նախաճաշ պատրաստելով:

Բախտս բերել էր նաև սկեսուրիս հարցում: Մեզ շատ էր օգնում, չէր խառնվում մեր անձնական գործերին: Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց:Ես ունեցա առաջնեկիս: Կարծում էի, որ սա է իրական երջանկությունը:

Ծննդաբերությունիցս հետո ամուսինս փոխվեց, կարծես ուրիշ մարդ լիներ: Նա դյուրագրգիռ և պարփակված էր դարձել: Իսկ ավելի ուշ իմացա դրա պատճառը. զբոսնում էի այգում որդուս հետ, երբ հանկարծ տեսա ամուսնուս…մի կնոջ հետ գրկախառնված:

Դա ինձ համար սարսափելի մեծ ցավ էր…Այդ օրը նրան ոչինչ չասացի: Առավոտյան գնացի սկեսուրիս տուն, կարծում էի ինձ կօգնի, կխոսի որդու հետ, նրան խրատներ կտա…

Սկեսուրս բացեց դուռը, տեսավ, որ արցունքոտ աչքերով եմ և հուզված: Ներս կանչեց, ջուր տվեց և նստեցրեց ինձ: Երբ մի քիչ հանգստացա, պատմեցի նախորդ օրվա տեսածս:Ի զարմանս ինձ՝ սկեսուրս շատ հանգիստ և սառը տոնով ասաց, որ պիտի համակերպվեմ, այսօր շատ կանայք են ապրում նման ամուսինների հետ և չեն բողոքում:

Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Նաև հավելեց, որ եթե չեմ ուզում, որ որդիս առանց հոր մեծանա, պիտի լռեմ:Խնդրում եմ, դուք ինձ օգնեք մի խորհուրդով…հիմա իսկապես մոլորվել եմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика