Հոդերի, գլխի և ձեռքերի ցավի համար շտապ օգնություն. Արդյունավետ և որ ամենակարևորն է՝ շատ մատչելի…

Մասնագետները պնդում են, որ մարդը մնում է երիտասարդ այնքան ժամանակ, մինդեռ լավ վիճակում են հոդերը: Եվ դժվար է դրա հետ չհամաձայնելը: Քանի դեռ առողջ են հոդերը, ձեզ համար հասանելի են կյանքի բոլոր հաճույքները. զբոսանքներ, պարեր, ճանապարհորդություններ: Դուք կարող եք ինքնամոռաց պարել՝ չմտածելով այն մասին, թե քանի տարեկան եք:

Ցավոք, հենց տարիքն է անխնա մոտեցնում հոդերի հիվանդությունների առաջացմանը:

Այսպիսի դեղամիջոց պիտի լինի յուրաքանչյուրի տանը

Վերցրեք 1ճ.գ. խոշոր աղ, խառնեք 1լ ջրի մեջ: Առանձին վերցրեք 80-100մլ 10% անուշադրի սպիրտ և ավելացրեք 10գ կամֆորային սպիրտ: Խառնուրդը թափահարեք և միացրեք աղային լուծույթի հետ: Առաջանում են սպիտակ փաթիլներ:

Փակեք բանկան և թափահարեք այնքան ժամանակ, որ փաթիլներն անհետանան: Դեղամիջոցը պատրաստ է:Գլխացավից ազատվելու համար տաքացրեք հեղուկը գոլորշու վրա, թրջեք դրանով գլուխը և փաթաթեք տաք կտորով:

Թողեք ամբողջ գիշեր: Հոդացավերի դեպքում թրջեք որևէ կտոր, դրեք խնդրահարույց հատվածում և ամրացրեք այն կոմպրեսիոն թղթով կամ տոպրակով: Օրվա մեջ 2-3 անգամ փոխեք թրջոցը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика