Նոր սենսացիոն լուր հայկական շոու-բիզնեսում. Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը այսօր ամուսնացել են. Նրանք հրապարակել են առաջին լուսանկարները…

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնանում են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս:

Ամեն բան փոխվեց Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին:Զույգը որոշել է չհապաղել, նշանադրությունից 1 ամիս չանցած նրանք ամուսնանում են:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ զույգի կազմակերպած արարողությանը ներկա են միայն ամենամատերիմ մարդիկ:Ի դեպ, այս տարի ամուսնանալու որոշում Միհրանը վաղուց ուներ:

Դեռ նախորդ տարեվերջին՝ Tert.am Life-ին տված հարցազարույցում երգիչն ասել էր. «2019–ին, կարծում եմ, անձնական կյանքումս փոփոխություն կլինի»:Չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ սիրելիի առաջարկն անակնկալի էր բերել Արփիին:

«Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում:

Ինձ  համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին…»,- առաջարկությունը ստանալուց անմիջապես հետո ասել էր դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика