Ապրում էին միասին կինն ու ամուսինը. Նրանք միմյանց շատ էին սիրում…Մի օր վիճում են և որոշում են բաժանվել…

Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում:Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է.

—Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր:

Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:

Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվեկ, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:

Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.
-Ի՞նչ եմ անում այստեղ:

Կինն էլ պատասխանում է.

—Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:

Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика