Ինչպես ձմռանը ճիշտ խնամել մաշկը՝ վնասվածքներից, թեփոտվելուց և չորությունից խուսափելու համար…

Ցավոք, ձմռան սառը եղանակը միշտ թողնում է իր հետքը դեմքի վրա: Ձմռանը մաշկը լինում է գունատ և անառողջ տեսք է ունենում, հաճախ չորանում է և թեփոտվում: Եթե այս ախտանիշները բարդանում են, ապա դիմեք բժիշկի:

Իսկ եթե թերություններն աննշան են, ապա դրանք կարող եք ինքնուրույն բուժել:Ինչպես և տարվա բոլոր եղանակներին, մաշկի խնամքը պիտի կազմված լինի մի քանի փուլից. գելով լվացում, տոնիզացնող միջոցով մաքրում և սնուցում:

Ձմռանն այն պիտի լինի ուժեղացված:Դեմքը ցանկալի է լվանալ փափուկ գելով: Եթե լվացող միջոցը արագ է փրփրում, նշանակում է, որ այն լավ որակի չէ: Փոխեք գելը՝ ընտրելով ավելի մեղմ բաղադրությամբ միջոց:Տոնիզացնող միջոցներով մաքրումը կարելի է իրականացնել հետևյալ կերպ:

Դնչի հատվածից մինչև այտը մաքրել մաշկը բամբակե սկավառակով: Հետո մաքրել քթի հատվածը՝ շփելով սկավառակով: Եթե մաշկին կան բշտիկներ, ապա անհրաժեշտ է օգտագործել թորած ջրի և սալիցիլաթթվի խառնուրդ՝ պատրաստված հետևյալ հարաբերակցությամբ. 1թ.գ. ջրին 1 կաթիլ սալիցիլաթթու:

Բորբոքումից կարող եք ազատվել նաև նույն ջրին 1 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ ավելացնելով:

Վերը նշված պրոցեդուրաները կատարելուց հետո կարող եք քսել սնուցող քսուք՝ զգուշորեն մերսելով և սպասել, որ այն ներծծվի: Եթե քսուքն օգտագործում եք գիշերը քնելուց առաջ, ուրեմն որոշ ժամանակ անց տոնիկով մաքրեք քսուքի մնացորդները, որպիսի մաշկը շնչի:

Եղեք առողջ և գեղեցիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика