Աղցան «Բոնապարտ»… հրաշալի աղցանի գաղտնիքները… տոնական սեղանը կփայլի

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 500գ թարմ շամպինյոն
  • 500գ հավի կրծքամիս
  • 500գ գազար
  • 300գ պանիր
  • 4 ձու
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 հատ սոխ
  • 300գ մայոնեզ

Պատրաստման եղանակ.

Սունկը կտրատել, տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ, համեմել աղով և պղպեղով:

Գազարն անցկացնել քերիչով և նույնպես տապակել, համեմել աղով:

Հավի կրծքամիսը եփել՝ աղով և դափնետերևով ջրի մեջ:Կարտոֆիլը եփել և մաքրել:

Պանիրը, եփած ձուն և կարտոֆիլն անցկացնել քերիչով, սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ:

Շերտերով հավաքել աղցանը: 

Սկզբում դնել կարտոֆիլը, սունկը, մայոնեզով ցանց անել:

Դնել հավի շերտը, սոխը, գազարը, նորից մայոնեզ: Հաջորդը ձուն է, պանիրը և կրկին մայոնեզի ցանց անել:Աղցանը զարդարել քերած պանիրով, սնկով կամ կանաչիով՝ ինչպես կցանկանաք: Աղցանը 2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика