Հարսանիքից առաջ տատիկս մի քանի խորհուրդ տվեց, որոնք հետագայում ամեն իրավիճակում օգնեցին պահպանել ընտանիքս…

Ահա այսպիսի խորհուրդներ տվեց տատիկս ինձ, հարսանիքից առաջ: Ինչպես հետագայում համոզվեցի՝ դրանք օգնեցին կյանքիս ճգնաժամային իրավիճակներում խուսափել լուրջ կոնֆլիկտներից, պահպանել սերս և դաստիարակել հրաշալի երեխաներ:

Տատիկի խորհուրդները

  • Մի վիճիր ամուսնուդ հետ երեխաների ներկայությամբ: Հակառակ դեպքում նրանք կդադարեն հարգել քեզ և հաշվի նստել հոր հեղինակության հետ: Արդյունքում նրանք չեն լսի ու չեն հարգի ձեզ:
  • Տղամարդիկ ավելի մեծ հաճույքով են օգնում, քան հրահանգ են կատարում: Այնպես արա, որ նա ինքն ուզենա անել քո ուզածը:
  • Ամենաթանկ բանը ընտանեկան խաղաղությունն է: Պահպանիր այն, կարողացիր ներել ու առաջինը հաշտվել:
  • Եթե բարկացած ես, տան մաքրություն մի արա: Երբ ինքդ քո հետ հաշտ չես՝ դու կեղտը չես մաքրում, այլ ցիրուցան ես անում:
  • Մի ծուլացիր նոր բան սովորելու հարցում: Խելացի և դաստիարակված երեխաներ ունենում են միայն կիրթ մայրերը: Խելացի երեխաներն արժանապատիվ ապագա և բարեհաջող ընտանեկան կյանք կունենան:
  • Մի խանդիր, որ չքայքայես ընտանիքդ: Եթե ամուսինը սիրում և հարգում է կնոջը, ապա երբեք չի դավաճանի նրան: Այնպես արա, որ ամուսինդ քեզ սիրի և հարգի:
  • Միշտ համեղ ուտելիքներ պատրաստիր, գեղեցիկ ձևավորիր ուտելիքը: Հիշիր, որ ամուսինդ ուղղակի կենդանի չէ, որ ուտում է կշտանալու համար: Ուտելիքի մատուցման ձևը նույնքան կարևոր է, որքան համը:
  • Հարգանքը կարևոր է ընտանիքում: Եթե կա հարգանք, ապա կլինի նաև սեր:.

Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ պահպանել ջերմ սիրով լեցուն ընտանիք և արժանապատվորեն դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика