4-ամյա որդին զանգեց հորը և ասաց. -Հայրիկ, մայրիկը քնել է և չի կարողանում արթնանալ…

Կեմդենն ու նրա կրտսեր եղբայրը տանն էին՝ Միստիի՝ իրենց մոր հետ:Արդեն մի քանի օր Միստին իրեն լավ չէր զգում, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում:

Նա կարծում էր, որ իր մոտ սովորական մրսածություն է, սակայն երբ չափեց իր ջերմությունը, անսպասելի ցուցանիշ նկատեց՝ 41 աստիճան:Դա վերջին բանն է, որ Միստին հիշում է:

Դրանից հետո կինն ուշագնաց եղավ:Բարեբախտաբար, 4 ամյա Կեմդենը չկորցրեց իրեն:Գտավ մոր հեռախոսը, միացրեց այն, մտավ հեռախոսահամարների բաժինը, տեսավ հոր լուսանկարը և զանգեց նրան:Տղան պատմեց հորը, թե ինչ է պատահել տանը.

-Հայրիկ, շուտ արի, մայրիկը չի կարողանում արթնանալ:Միստիի ամուսինը՝ Ջերեմին, զանգահարեց 911 և ինքը նույնպես շտապեց տուն:

Որդու շնորհիվ Միստին ողջ մնաց, և այժմ բուժումը շարունակում է տանը:

—Իմ որդիները՝ իմ կյանքն են: Այժմ նաև բառիս բուն իմաստով,-պատմում է կինը.

— Էմոցիաներս այնքան շատ են… առաջին հերթին շնորհակալ եմ որդուս:Նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կլիներ հետս, եթե Կեմդենը չօգներ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика