Ես ու ամուսինս հերթական անգամ վիճեցինք մի անհեթեթ պատճառով. Բարկացած հագնվեցի ու դուրս եկա տանից…

Այս անհավատալի պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ ձմռան մի ցրտաշունչ երեկո: Երբ երկնքում արդեն երևում էին աստղերը:Հերթական անգամ, ես ու ամուսինս վիճեցինք, ինչ-որ անհեթեթության պատճառով, ինչպես միշտ: Որպեսզի ինչ-որ կերպ ցրվեմ, որոշեցի գնալ մոտակա հիպերմարկետ: Հագնվեցի ու դուրս եկա փողոց:

Թեթև ձյուն էր գալիս, ես դանդաղ քայլելով հասա խանութ, և սկսեցի թափառել բաժիններով: Նույնիսկ պատկերացում չունեի, թե ուր եմ գնում և ինչու, մտքերս շատ խառն էին, նորից ու նորից հիշում էի ամուսնուս հետ վեճի մանրամասները:

Հիպերմարկետում շատ մարդ կար, նրանք ինչ-որ ապրանքներ էին ընտրում, քայլում էին այսուայն կողմ, իսկ ես կարծես թե նույնիսկ ներկա չէի այդ խառնաշփոթին, ամեն ինչին մի տեսակ կողքից էի նայում:Հանկարծ մոտ հինգ տարեկան մի աղջիկ մոտեցավ ինձ:

Նրա շիկահեր մազերը գեղեցիկ հյուսված էին ժապաեններով, պարզ է, որ մայրը սիրով էր հյուսել դստեր ծամերը: Աղջիկը խնդրեց ինձ իրեն գրկել: Սկզբում ես չէի հասկանում նրան եւ որոշեցի որ նա կորել է ու սկսեցի շուրջս նայել,որ գտնեմ նրա ծնողներին:

Բայց դա այդպես չէր, ծնողները քիչ այն կողմ նստած էին սրճարանի սեղանի մոտ և նայում էին իրենց դստերը: Ըստ երեւույթին, նա սիրում էր նման բաներ անել, քանի որ ծնողներն ակնհայտորեն, չէին առարկում մեր շփմանը և ժեստով թույլ տվեցին, որ ես կատարեմ երեխայի ցանկությունը:

Ես գրկեցի փոքրիկին, իսկ նա փաթաթվեց վզիս իր քնքուշ թևերով:Ես շատ զարմացած էի փոքր երեխայի այս պահվածքից: Ես չէի պատկերացնում, որ փոքրիկ աղջիկը կարող է այդպես հեշտությամբ դիմել օտարին եւ խնդրել գրկել իրեն:

Հանկարծ, ուղիղ նայելով աչքերիս, փոքրիկն ասաց. «Դուք շատ տխուր էիք, ես ուզում էի, որ ժպտաք»:Այս խոսքերից ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, արցունքներն ակամա հոսում էին աչքերիցս, և դեմքիս  ժպիտ հայտնվեց: Անհավատալի ջերմություն եւ ուրախություն էի զգում: Ես աղջկան սեղմեցի կրծքիս ու շշնջացի. «Շնորհակալություն»:

Ամուսնուս հանդեպ իմ ամբողջ բարկությունն անհետացավ, տրամադրությունս բացվեց: Ես ուզեցի տուն գնալ եւ հաշտվել հաստատել իմ սիրելիի հետ:Աղջիկն իջնելով գրկիցս՝ վազեց դեպի մայրը: Ես երկար ժամանակ հայացքով ուղեկցում էի նրան, փորձելով հասկանալ,թե ինչ կատարվեց հենց նոր ինձ հետ:

Տուն եկա լավ տրամադրությամբ, պատմեցի ամուսնուս ամեն ինչ, իհարկե, մենք հաշտվեցինք:Դա անհավատալի երեկո էր: Մինչեւ հիմա, հիշելով այդ ամենը, զգացմունքներս նորից են արթանանում:Այնքան երախտապարտ եմ ամուսնուս, այդ աղջկան եւ Բարձրյալին, որը մեզ բոլորիս հանդիպեցրեք:

Կցանկանայի, որ դու էլ երբևէ նման բան զգաս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика