Ընկերուհիս խորհուրդ տվեց պատռել բարձը և մի քանի դափնու տերև դնել մեջը. Այժմ միայն այդ բարձի վրա եմ քնում…

Վերջերս ընկերուհիս պատմեց, որ ընտանիքի բոլոր անդամների բարձերի մեջ դափնետերև է դրել: Երբ իմացա, թե ինչի համար է դա, ինքս էլ նույն կերպ արեցի: Արդյունքն ուղղակի հրաշալի է:

Պարզվում է, որ սա օգտակար է և առողջ քնի, և ընդհանուր առողջական վիճակի համար: Պատմում եմ, թե ինչպես եմ արել դա և ինչ արդյունք եմ ստացել՝ մեկ շաբաթ անց:Բարձը պետք է մի քիչ բացել մի կողմից:

Հետո մեջը դնել 5 հատ դափնետերև այնպես, որ դրանք հավասար բաշխվեն ամբողջ բարձի մեջ:Եվ հետո կարել բարձը:

Ինչպես են ազդել բարձի մեջ տեղադրած դափնետերևներն իմ քնի և ինքնազգացողության վրա:

Առաջինն ու երևի ամենակարևորը՝ ես սկսել եմ ավելի լավ քնել:

Եթե նախկինում տառապում էի անքնությունից, ապա հիմա քնում եմ շատ խորը:Ի դեպ, երեխաներիս մասին. այն բանից հետո, երբ նրանց բարձի մեջ նույնպես դրեցի դափնետերև, նրանք սկսեցին ավելի հեշտ և շուտ քնել:

Դափնետերևի բույրն օգնում է թուլանալ: Քանի որ մանկական բարձերն ավելի փոքր են, 5-ի փոխարեն՝ 3 դափնետերև եմ դրել:

Եվ վերջապես, ինչպես հայտնի է, հանգիստ քունը՝ առողջության գրավականն է: Առավոտյան սկսել ենք ավելի հեշտ արթնանալ, օրվա ընթացքում ինձ ավելի առույգ եմ զգում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика