Ինձ ու իմ փաստարկները կհասկանան բոլոր նրանք, ովքեր աղջիկ երեխա ունեն…

Ինձ կհասկանան այն մայրերը, ովքեր դուստր են ամուսնացրել: Այնքան հաճելի է, երբ դուստրդ ապահով ձեռքերում է, երբ գիտես, որ դստեր կողքին նրա երկրորդ մայրն է: Երբ դուստրս ամուսնացավ, հոգուս խորքում շատ էի մտածում, տեսնես ինչպես կստացվի նրա կյանքը, ինչպես իրեն կզգա նոր ընտանիքում:

Ես երբեք չեմ խառնվել նրանց ընտանիքի գործերին և չեմ էլ պատրաստվում: Խորհուրդ կտամ հարսների մայրերին ընդհանրապես չխառնվել:Խոնարհվում եմ այն բոլոր կանանց առջև, ովքեր իրենց հարսին ընդունում են հարազատ զավակի պես:

Նրա համար նույնպես դժվար է, երբ օտար աղջիկը դառնում է նրա ընտանիքի անդամը, որքան իմաստություն ու համբերություն է պահանջվում բոլոր հարցերը հարթելու, ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Նա հարսիկին օգնում է կին դառնալ, հետո սովորեցնում է մայր դառնալ, հոգ է տանում նորածնի մասին, գիշերները մայրիկի հետ հավասար չի քնում, լվանում է, մաքրում է, արդուկում է, որովհետև գիտի թե որքան դժվար է մայր լինելը և մայր դառնալը:

Պատրաստում է և հետևում է, որ հարսը լավ սնվի, որովհետև լավ գիտի, որ նորաթուխ մայրիկին ուժ է հարկավոր: Եվ ես այդ կնոջը իմ դստեր համար մայր եմ համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика