Մայրը միշտ 2 փոքրիկներին թողնում էր տանը միայնակ և վազում ժամադրության… ահա թե ինչի հանգեցրեց դա…

Երկու եղբայրները՝ 2 և 3 տարեկան փոքրիկները, իրենց հորը երբեք չէին տեսել: Մորն էլ հաճախ չէին տեսնում, և դա այն դեպքում, երբ նրա հետ էին ապրում:

Կինը հաճախ էր երեխաներին թողնում միայնակ և վազում ժամադրության՝ հերթական երկպագուի հետ:Մի օր հարևանուհին նկատեց, որ մայրը կրկին գնացել է տանից, բայց արդեն երկար ժամանակ չի վերադառնում, և զանգեց ոստիկանություն:

—Երբ մենք մտանք ներս, սիրտս կծկվեց,-պատմում է ոստիկանը,-ես շատ բան եմ տեսել, բայց չէի պատկերացնում, որ նման բան դեռ  լինում է մեր օրերում: Սառը տնակում կոտրած էր պատուհանը, իսկ անցքի մեջ 3 ամյա տղան իրեր էր խցկել, որ քամի չգա:

Չկային բարձեր, վարագույրեր, ուտելու բան էլ բոլորովին չկար:Ավագ երեխան՝ ընդամենը 3 տարեկան լինելով, խնայում էր մի կտոր հացը: Տալիս էր, որ փոքր եղբայրը մի հատ կծի, մի կտոր էլ ինքն էր ուտում, և նորից պահում էր այն:

Երեխան չգիտեր, իրենք դեռ որքան են միայնակ մնալու:Կրտսեր եղբորը տաքացնելու համար՝ նրան փաթաթել էր ներքնակով…Գլխումս մի անգամից միտք ծագեց. «նրանց կտանեմ իմ տուն»:

—Կգա՞ք ինձ հետ,-հարցրեցի:

—Հայրիկ, ինչպե՞ս քեզ միանգամից չճանաչեցի…-մարմնովս դող անցավ….

Պարզվեց, որ եղբայրները 6 օր տանը միայնակ են եղել: Եթե չլիներ հարևանուհին, գուցե նրանց էլ հնարավոր չլիներ փրկել:

Տղաներին տարանք հիվանդանոց. այնտեղ լողացրեցին, կերակրեցին երեխաներին, ստուգեցին առողջական վիճակը:Զանգեցի կնոջս և պատմեցի տեղի ունեցածի մասին:

Չնայած, որ մեր որդու 1 տարեկանը նոր էր լրացել, կինս ուրախությամբ համաձայնվեց որդեգրել երեխաներին:Մի քանի ամիս շարունակ պայքարում էինք երեխաների համար. կինս 1 տարեկան որդուն գրկած շրջում էր բոլոր պետական կառույցները և դատարանները՝ հանուն տղաների:

Ի վերջո, մենք հաղթեցինք:Արդեն 2 տարի նրանք մեր տանն են, մեզ հայրիկ ու մայրիկ են անվանում, փորձում են նմանակել ինձ, ես իրենց համար օրինակելի հայր եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика