Բոլորը երթուղայինում ծիծաղից թուլացան, երբ գեղեցկուհի աղջիկը ասեց դա…

Մի քանի օր առաջ վաղ առավոտյան գնում էի աշխատանքի: Դեռ մութ էր, ցուրտ, երթուղայինով պիտի հասնեմ Երևան, ճանապարհը տևում է մոտ 1.5 ժամ: Դեռ գյուղի կանգառում նստում է մի տղամարդ, անասելի գոհ դեմքի արտահայտությամբ:

Նստում է շատ խիստ արտաքինով շիկահեր աղջկա կողքի ազատ նստարանին, հանում է հեռախոսը, զանգում և շատ ծանր շնչելով՝ սկսում է երկխոսությունը:

Ալո, եղբայր, ո՞նց ես: Անիի համարը ուղարկի էլի, շատ լավիկն է…հա, հա… ապրես, որ ծանոթացրիր հետը: Դե ուղարկի, լավ, ուղարկի: Հա՜ հա՜ հա՜…

Կողքի նստած աղջիկը նրան նկատողություն արեց, որ չի կարելի այդքան բարձր խոսել և ծիծաղել երթուղայինում, բայց տղամարդը միայն ֆնչացրեց և գլուխը թեքեց մյուս կողմ:

Երկու րոպե անց նորից զանգեց.

Անի, բարև, սիրուն աղջիկ: Եսօր նորից հանդիպե՞նք: Հա, կգամ, կգամ… ի՞նչ,— և սկսեց բարձր ծիծաղել: Հետո դեռ 10 րոպե խոսում էր:

Շիկահեր աղջիկը ընթացքում նրան հասկացնում էր հայացքով, որ դադարի խոսել,բայց տղամարդն ուղղակի արհամարհում էր: Ամբողջ երթուղայինը լուռ հետևում էր նրանց:Մի քանի րոպե անց տղամարդուն զանգ է գալի:

Շիկահեր աղջիկը քիչ է մնում պայթի բարկությունից: Տղամարդը պատասխանում է և կամաց ասում.

Հա, սիրելիս, արդեն ճանապարհին եմ, երեխաներին տարե՞լ ես դպրոց: Լավ, լավ, մի քիչ ուշ կզանգեմ: Հա, գիշերը, դե Արմենի հետ էի, մի քիչ խմեցինք, էլ չեկա տուն…

Այդ պահին շիկահեր աղջկա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, հասկացանք, որ եկել է նրա աստղային ժամը:

Դե, ու՞ր ես սիրելիս, արի, սպասում եմ քեզ…

Տղամարդը կարմրեց և կարծես սկսեց մկկալ, փորձում էր կնոջն ինչ-որ բան բացատրել: Նա գոռալով ասաց, որ վարորդը կանգ առնի և դուրս թռավ երթուղայինից:

Մենք շարունակեցինք ճանապարհը, իսկ շիկահեր աղջիկն էլ շատ գոհ ժպիտով պտվվեց պատուհանի կողմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика