23 տարեկան տղամարդը նույն օրը դարձավ և՛ հայրիկ, և՛ պապիկ…Երբ իմացան իրականությունը, բոլորը շոկի ենթարկվեցին…

EnterTrain-ը ներկայացնում է 23-ամյա Թոմի Քոնոլիին, ով սովորական ուսանող էր: Նա լավ էր սովորում, չէր մոռանում հանգստանալ և ջանասիրաբար սպորտով էր զբաղվում:

Երիտասարդը մտածում էր թեթև ատլետի կարիերա ստեղծելու մասին, երբ հանկարծ նրա կյանքը մեծապես փոխվեց:Ընդամենը մեկ շաբաթում անհոգ ուսանողից երիտասարդը վերածվեց հոգատար հոր և պապի: Նա այդպես արեց իր երկու մտերիմ մարդկանց փրկելու համար: Թոմիի կյանքը փոխվեց, երբ նրա տան դուռը թակեց Անգելան:

Երիտասարդը զարմուհու հետ արդեն երկար տարիներ չէր շփվում և նրան լրիվ երեխա տարիքում էր հիշում: Սակայն խեղճը վատ վիճակում էր: 17-ամյա Անգելան հղի էր:Դրանից մի քանի տարի առաջ դեռահաս աղջիկը վատ շրջապատում հայտնվեց և քիչ մնաց՝ թմրամոլ դառնար:

Այս անգամ խեղճի ընտանիքը կարծելով, որ նա նորից հին օրերին է վերադարձել, նրան տնից դուրս էր արել: Աղջիկը, ում հղիության վերջին օրերն էին, գոյութան միջոցներ չուներ:Հիշելով Թոմիի մասին՝ նա գնաց զարմիկի տուն՝ առանձնակի հույսեր չունենալով: Սակայն ուսանողի արձագանքը ցնցեց ոչ միայն նյրան, այլ շրջապատում բոլորին:

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ երիտասարդն արագ որդեգրեց իր զարմուհուն՝ այդպիսով դառնալով միաժամանակ և՛ հայր, և՛ պապիկ:Երիտասարդը նաև միանգամից մի քանի տեղ աշխատանքի ընդունվեց՝ Անգելային և նրա նորածին երեխային ամեն ինչով ապահովելու համար: Թոմիի արածը ցնցեց հանրությանը:

Իսկ Թոմին իրեն հերոս չի համարում: Նա ասում է, որ պարզապես հասկացավ՝ եթե ինքն էլ Անգելային փողոցում թողներ, նա երեխայի հետ կմահանար:Թոմին համոզված է, որ իր օգնությամբ զարմուհուն կհաջողվի հասարակություն վերադառնալ և վերամիավորվել ընտանիքի և իր երեխայի հոր հետ:

Անգելային օգնելով՝ երիտասարդը չի մոռանում իր ուսման մասին: Նա լիովին վստահ է իր ուժերին: Երիտասարդն ասում է, որ զարմուհու մասին հոգալը իրեն չի խանգարի ավարտել քոլեջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика