Այս կնոջ ամուսինը մահացավ․ նա մենակությունից գժվում էր և ցանկանում էր կյանքին վերջ տալ, բայց հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց…

68-ամյա Իռան կորցրեց ամուսնուն։ Տարեց կինն աննպատակ թափառում էր տան մեջ։ Նրա վիճակն օրեցօր  վատանում  էր մենության ծանր զգացումից և արդեն մեռնել էր ուզում։

Երկար տարիներ նա տառապում էր շաքարախտից, ուստի առանց երկար-բարակ մտածելու որոշեց այլևս իր վիճակը թեթևացնող դեղերը չընդունել, միաժամանակ սկսեց օգտագործել մեծ քանակությամբ քաղցրեղեն․ տորթ, կոնֆետ, պաղպաղակ։Բայց օրերն անցնում էին, ու երկար սպասված մահն այդպես էլ չէր գալիս։

Զարմանալի էր, բայց այդ ամենից հետո նրա օրգանիզմի շաքարը չէր բարձրացել։ Ինչ արած, ստիպված էր շարունակել ապրել։Երեխաներն արդեն վաղուց իրենց կյանքով են ապրում, ընդ որում՝ արտերկրում։

Մորը տեսնելու են շտապում միայն մեծ տոների ժամանակ, իսկ ինքը զավակների մոտ չի ուզում մեկնել․ չէ՞ որ նրանց մոտ ամեն ինչ օտար է։

-Ամուսնացիր,- խորհուրդ էին տալիս ընկերները և նրան ծանոթացնում էին զանազան տարեց տղամարդկանց հետ, բայց նրանք բոլորը կնոջ մեջ նողկանք էին առաջացնում։

Մենությունն արդեն անտանելի էր, և այրին որոշեց սոցցանցերում հայտարարություն տարածել․ «Հրավիրում եմ միայնակ տարեց տիկնոջ՝ վերջին տարիների համատեղ կյանք վարելու նպատակով»։Եվ ահա 8 տարի է՝ Իրինայի բնակարանում ուրախություն է տիրում։ Նա այժմ ապրում է երկու տարեց տիկնանց հետ։

Նրանք բլբլացնում են, երեկոյան թուղթ են խաղում, սիրով իրար հաղորդակից դարձնում իրենց կյանքի պատմություններին։ Նրանք մեքենա ունեն, ամառանոց, իսկ այն 2 կանայք իրենց բնակարանները վարձով են տվել։

Այնպես որ նրանց կյանքը բավական բովանդակալից է․ կինո, թատրոն, համերգ, ցուցահանդեսներ, թանգարաններ, գրադարաններ, հյուրեր են ընդունում ու նաև, տարին երկու անգամ, հանգիստ լավագույն առողջարաններում․․․ Եվ կարևորը՝ երբեք չեն վիճում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика