Ի՞նչ է ուզում խնդրել իր մեծահասակ երեխաներից յուրաքանչյուր տարեց մայր, բայց վախենում է…

Մարդու կյանքում ամենամտերիմ և հարազատ մարդը՝ մայրն է:
Նրա համբույրը միշտ ջերմացրել է, ձեռքերն ավելի մեծ բուժիչ ուժ ունեն, քան ցանկացած դեղամիջոց, դրանք փրկել են մեզ և ֆիզիկական, և հոգևոր ցավից:Մանուկ հասակում մենք միշտ վազելով գալիս էինք մայրիկի մոտ, որ նա մեզ հետ կիսի ուրախությունը, կամ կարեկցի մեզ, եթե անհաջողություն էինք ունեցել:

Մոր սերը հզոր է, այն մեզ պաշտպանում է, որտեղ էլ լինենք, օգնում է գտնել կյանքում ճիշտ ուղին:
Մենք մեծացել ենք մեր մոր կողքին, ամուսնացել, և շատերը ստիպված են եղել լքել հայրական օջախը: Մենք թողել ենք ոչ միայն մեզ համար թանկ վայրը, այլևս ամենասիրելի և մեզ համար անհրաժեշտ մարդուն՝ մայրիկին:

Գրեթե բոլոր տարեց մայրերը միևնույն բանի մասին են երազում, բայց վախենում են խանգարել, հոգնեցնել: Հուսանք, որ սա կարդալուց հետո կկարողանաք ի կատար ածել ձեր մոր երազանքը:

Հոգատարություն

Մոր համար մենք միշտ մնում ենք փոքր երեխաներ: Նա մեզ համար անհանգստանում է նույն կերպ, ինչպես և մանուկ հասակում: Կարևոր չէ, թե քանի տարեկան ենք: Փորձեք ավելի շատ զանգել նրան, հավատացեք, նա դրան սպասում է:

Աջակցություն

Տարիների ընթացքում մայրիկները չեն երիտասարդանում: Եվ այն, ինչը նախկինում նրանց մոտ հեշտ և արագ էր ստացվում, այժմ մեծ ջանքեր է պահանջում: Նրան նվեր մատուցեք. օգնեք անել տան գործերը, քանի որ նա ինքը երբեք չի խնդրի, որպիսի չխանգարի ձեզ:

Հարգանք

Մայրիկը, ինչպես և բոլոր մարդիկ, կարող են սխալվել: Ձեր մեջ չարություն մի պահեք, փորձեք նրան հասկանալ: Ոչ մի մայր արժանի չէ իր հանդեպ վիրավորական վերաբերմունքի:
Միշտ ասեք ձեր մորը, որ նրան շատ եք սիրում:
Չէ որ մենք չգիտենք, թե դրա համար որքան ժամանակ ունենք:
Պահպանեք ծնողներին, նրան անփոխարինելի են: Հետո կարող եք զղջալ չասած խոսքերի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика