Մենք ապրում ենք քաղաքում, իսկ ամուսինս գյուղից է… էլ չեմ կարողանում դիմանալ նրա բարեկամներին…

Մենք ապրում ենք Երևանում. ես, ամուսինս և մեր որդին:

Ամուսնուս բարեկամները գրեթե բոլոր հանգստյան օրերին, տոներին և արձակուրդներին մեր տուն են գալիս:Նրանք լավն են, հասարակ մարդիկ են, իրենց հետ միշտ բերում են սեփական ձեռքերով պատրաստված փակոցներ:

Բայց չէ որ ես չեմ կարող նրանց կերակրել միայն իրենց բերած մուրաբայով:Երբ գալիս են մեր «երկար սպասված հյուրերը», մենք բոլորս քնում ենք մի սենյակում, նրանք էլ՝ մյուս:

Անկեղծ եմ ասում, որ ես արդեն հոգնել եմ: Արդեն 10 տարի նրանք մեզ հանգիստ չեն տալիս: Մեկ մի բարեկամներն են գալիս երեխային քաղաքը ցույց տալու, հետո մյուսները…և այդպես շարունակ:

Էլ ուժ չունեմ: Խոսքեր չկան… իսկ նրանք բոլորն էլ այստեղ գալուն սպասում են՝ ինչպես մեծ տոնի: Ես գիտեմ, որ նրանք երբեք իրենց թույլ չեն տա մնալ հյուրանոցում:

Երբ մեր տան հեռախոսին զանգ է գալիս, ես սկսում եմ ամբողջ մարմնով դողալ: Մենք երկուսս էլ աշխատում ենք, սարսափելի հոգնում եմ, բայց հասցնում եմ որդուս սպորտի և պարապմունքների տանել, հետը դասեր անել:

Իսկ երբ տանը կողմնակի մարդիկ են լինում, չեմ կարողանում հանգստանալ:Ինձ թվում է, որ ես շատ վատ մարդ եմ, բայց էլ հնար չունեմ. հաջորդ անգամ մերժելու եմ և իմ առողջության հաշվին ոչ մեկին չեմ օգնելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика