Սկեսուրս մեզ առհասարակ չի օգնում…բայց մի՞թե այսպես ճիշտ է…

Սկեսուրս զարմանալի կին է: Ամուսնացել է 19 տարեկանում: Այժմ 42 տարեկան է, և նա լիարժեք վայելում է կյանքը:Ժամանակին նա սպասել է իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են:

Ունեցել են երկու որդի. ամուսինս՝ Գոռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջանիկ ընտանիք:Սկեսուրս՝ Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել:

Աշխատանքի է տեղավորվել փոքր ընկերությունում, իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է խոշոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկեսուրս նրանց միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն:

Մայրը նրանց ասել էր, որ չի վճարելու նրանց ուսման վարձը, որպիսի իր նման ամեն ինչի ինքնուրույն հասնեն:Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տվեց սկեսուրս և հարսանեկան ճանապարհորդության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.

—Մնացածը՝ ինքներդ:

Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և կրկին անհետացավ: Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.

—Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ: Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս: Ես կարողացել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:

Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք:Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից:Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика