Ինչպես տարբերել ԳՄՕ պարունակող պոմիդորը բնականից, մանավանդ Ամանորի առևտուր անելիս․․․

Չնայած սպառողների շրջանում աճող բողոքներին՝ բազմաթիվ ընկերություններ շարունակում են արտադրել և շուկային առաջարկել ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) պարունակող մթերքներ:
Որոշ երկրներ, փորձելով պաշտպանվել ԳՄ-մշակաբույսերից, հատուկ պիտակավորում են սահմանել այդ մթերքների համար և սկսել են ցածր գներով վաճառել:

Հարց է առաջանում` ինչի՞ համար են ստեղծվում այդ մթերքները: Պարզվում է, որ նման մշակաբույսերը ստեղծվել են Աֆրիկայի աղքատ երկրներին օգնելու համար: Սակայն նույն այդ երկրները մի քանի տարի առաջ արգելել են ԳՄՕ պարունակող մթերքների ներկրումը:

Ինչպես ընտրել լոլիկները

Ցավոք, մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում: Ընդ որում, յուրաքանչյուր գնորդ պետք է իմանա, որ խանութների ապրանքների ավելի քան 40 %-ը գենետիկորեն մոդիֆիկացված է:

Այդուհանդերձ, տարբերել ԳՄ-մթերքները բնականից բավականին հեշտ է. դրանք պահպանում են թարմությունը երկար ժամանակ, դրանց վրա միջատներ չեն նստում, հաճախ նաև ունեն իդեալական ձև:
Խոշոր և կլոր լոլիկներից պետք է զերծ մնալ:

Կտրելու ժամանակ ԳՄ-բանջարեղենն ու մրգերը չեն կորցնում ձևն ու հյութ չեն ազատում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика