Տեր Աստված, Քո խաչը ապավեն թող լինի ողջ հայ ազգին․․․

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:

Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք`

Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր,
փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար:

Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակպարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին:

Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք

Քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԱՄԵՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика