Շնորհավոր Ամանորդ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ․․․Աղոթք զինվորի համար

Ամենակարող Տե´ր.

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու
Ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.

Ամեն…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика