Նա մանկապարտեզում սիրահարվեց փոքրիկ աղջնակին և մի խոստում տվեց․ Իր մանուկ հասակում տված խոստումը կատարեց 20 ատերական հասակում․․․

Լոռան և Մետտը հանդիպեցին մանկապարտեզում:

—Իմ առաջին հիշողություններից մեկն այն է, որ ես 3 տարեկանում հանդիպեցի այդ գեցեցիկ աղջնակին և որոշեցի, որ պիտի մի օր հետն ամուսնանամ,-պատմում է Մետտը:

Փոքր հասակում նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին:

Երբ մենք երեխաներ էինք, Լոռան ինձ սովորեցնում էր նկարել, ճոճորվել, տապակած պանիր ուտել: Մենք սիրում ենք հիշել, թե ինչպես էինք վազվզում, բռնոցի խաղում և մանկապարտեզում չէինք քնում: 

Ես այն ժամանակ սիրահարված էի Լոռային, ինչպես և հիմա:

Երբ մենք գնացինք դպրոց, մեր կապը 7 տարով ընդհատվեց, միմյանց դեմքերը տեսնում էինք միայն ամանորյա բացիկների վրա, որոնցով փոխանակվում էին մեր ընտանիքները:

Ավագ դպրոցում՝ ընդհանուր ընկերոջ շնորհիվ, նրանք կրկին սկսեցին շփվել:

Երկու շաբաթ անց որոշեցինք հանդիպել: Ես արդեն պաշտոնապես համարվում էի նրա ընկերը:

Մետտի և Լոռայի սերը կարողացավ անցնել բազմաթիվ դժվարությունների միջով:

Նրանք հանդիպում էին ավագ դպրոցում սովորելու տարիներին, չնայած նրան, որ տարբեր դպրոցներ էին հաճախում: Իսկ հետո երիտասարդները տարբեր նահանգներում գտնվող քոլեջներ ընդունվեցին:

Մենք միասին էինք նույնիսկ միմյանցից հեռու գտնվելով:

2015-ի մայիսի 23-ին Մետտը Լոռային ամուսնության առաջարկ արեց հենց այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսել է. իրենց մանկապարտեզում:ուտով նրանք ամուսնացան և գեղեցիկ ընտանիք կազմեցին, իսկ ընկերները և բարեկամներն անչափ ուրախ էին նրանց համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика