Հնարամիտ պապիկը գտավ փնթփնթան տատիկին լռեցնելու միջոցը․ Նա այլևս չի բողոքում․․․

Ապրում էին մի պապիկ ու տատիկ: Երկուսն էլ բժիշկներ են: Պապիկը` նախկին վիրաբույժ էր, նրա կինը` նախկին թերապեւտ: Պապը սիրում էր խմել: Վիրաբույժների մոտ, դե գիտեք, գործի բերումով է այդ սովորությունը: Իսկ կինը սիրում էր պապին հանձնել ոստիկանությանը:

Հենց պապը խմում էր, տատն անմիջապես վերցնում էր հեռախոսը, զանգում ոստիկանությանը բողոքելու: Եվ այն էլ նրանից, որ պրոֆեսիոնալ վիրաբույժ է, ով հենց նույն ոստիկանության, կամ նրան հետ կապված թեմաներով մոտ մեկուկես հազար վիրահատություններ է արել: Եվ այն էլ նրանից, ով ամիսներ շարունակ ապրում է ամառանոցում, ամբողջ տարվա համար այդ հիմար պառավին թթու-մուրաբայի հումքով ապահովելով:

Մի խոսքով, երբ տատիկը կրկին բորբոքվեց

— Այ ծերուկ, ինչու դեռ չես ծածկում բաղնիքի տանիքը: Որքան եմ ասել այս մասին:

-Դեե.. ես մեխեր պիտի ճարեի … հիմա պետք է եռացնել դրանք …

— Ինչպես թե, մեխերը եռացնե՞լ:

— Այո, այո: Ինչ է, չգիտեի՞ր դա: Այնուհետեւ դրանք ավելի երկար կծառայեն, հեռուստատեսությամբ եմ լսել:

— Դե, եթե այդպես է

Տատիկը կաթսան դրեց վառարանի վրա, պապը լցրեց մեխերը եւ գնաց հարեւանի տուն:

Զանգահարելու հոգեբուժարան: Այսպես ու այսպես, տատը վաղուց արդեն խելագարվել է, բայց ես հանդուրժում էի, իսկ հիմա չեմ կարող: Ես տուն եմ գալիս, իսկ նա ինձ համար մեխերով ապուր է եփում:Սկզբում նրան իհարկե չէին հավատում, բայց երբ պապը ասաց, որ ինքը նույնպես բժիշկ է և ներկայացավ, այնուամենայնիվ եկան:

Նրանք նայեցին և համոզվեցին` կաթսայում մեխեր են, իսկ վառարանի մոտ տատիկն է: Դե, նրան տարան հիվանդանոց…Մինչև պարզաբանում էին, ճշտումներ անում` տատիկը երեք օր անցկացրեք հիվանդանոցում: Նրան հանգստացնողներով էին բուժում:

Դե իսկ երբ վերադարձավ տուն` արդեն մետաքսի պես փափուկ ու հարմարվող էր…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика