Տ՛եր, խաղաղությամբ ու բարով հագեցրու օրս․․․

Տե՛ր, եթե շրթներս բացես,
Բերանն իմ կերգի օրհնությունը քո:

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ
Եւ Աստված իմ, և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիր

Այս գիշեր Քո անարժան ու մեղավոր
Ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
Խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика