Աղոթք գործերի հաջողության համար․․․

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը,որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:

Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր,որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից

հեռու եւ անարատ կյան­քով ապրելուց հետո, հավիտենական կյանքիդ անխռով եւ խաղաղ նավա­հանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ:

Նրա հետ քեզ` Հորդ եւ Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

ԱՄԵՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика