Հարսս ամեն օր հիվանդանոց է գնում․․․ Չգիտեմ ինչն է այդքան բուժում

Երեկ հարսս է զանգել, կրկին նույն խնդրանքով: Ասում է՝ կարո՞ղ ես երեխաների հետ մնալ երեքշաբթի օրը: Նա կրկին որոշել է ինչ-որ բժիշկի մոտ գնալ:Չէ, կկարծեք թե ես չեմ սիրում թոռնիկներիս, ես խելագարվում եմ տղաների համար, ինձ համար դժվար չէ, ես հաճույքով եմ նրանց հետ ժամանակ անցկացնում:

Բայց ինձ համար անհասկանալի է հարսիս պահվածքը. օրական 5-6 տեսակի դեղ է խմում, չգիտես ինչն է բուժում…Հարսս 32 տարեկան է, երկու տարի առաջ է ունեցել երկրորդ բալիկին: Չի աշխատում: Ավագն ընդամենը 5 տարեկան է:

Երկրորդ ծննդաբերությունից հետո Աննան անդադար գանգատվում է մեջքի  կամ ոտքերի ցավից, մի օր գլուխն է պտտվում, մի օր ձեռքերն են շուտ հոգնում: Նա շատ ժամանակ և ահռելի գումարներ է վատնում բժիշկների վրա: 60 տարեկան եմ, իսկ այդ պոլիկլինիկայում 10 տարի չեմ եղել:

Հենց գնում ես բժիշկի, սկսում են ինչ-որ հիվանդություններ գտնել: Մի՞թե Աննան չգիտի, որ գոյություն ունեն ցավազրկող հաբեր, մի հատ խմում ես և քեզ լավ ես զգում:Ես արդեն գրեթե վստահ եմ, որ Աննան այդպես ուղղակի փախնում է երեխաների և տան հետ կապված պարտականություններից:

Այն օրն էլ ասաց, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել գնալ առողջարան, սակայն նա չի պատրաստվում իր հետ տանել երեխաներին, այլապես բուժումը ոչ մի օգուտ չի տա:Խնդրում եմ, ասեք ինձ, մի՞թե կնոջ ու 2 երեխաների մոր համար դա պատշաճ պահվածք է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика