Հարսս հերիք չէ քանդել է տունս, մի հատ էլ ալիմենտ է պահանջում․․․

Հարսս, նախկին հարսս արդեն, ինձ ի սկզբանե դուր չէր գալիս: Դեռ ծանոթանալու օրը զգացի, որ որդիս սխալ կնոջ է տուն բերում: Եվ չէի սխալվում. նա սկսեց դավաճանել ամուսնուն, երբ դեռ մի տարի միասին չէին էլ ապրել:

Այդպես ստեր հորինելով և խաբելով՝ ապրեց որդուս հետ մի քանի տարի, հետո ամուսնալուծվեցին: Երեխան՝ 11 ամյա թոռնուհիս,  մնաց մոր հետ: Որդիս ապրումների մեջ է, շատ է անհանգստանում դստեր համար:

Որդիս շատ կապված է դստեր հետ: Երեխայի ծնված օրվանից նա ամեն երեկո աշխատանքից հոգնած վերադառնում էր, փոքրիկին լողացնում, հագցնում, զբոսնում հետը, կերակրում և քնացնում էր:

Իսկ կինը, բավական չէ, որ այդքան տարի նստած է եղել որդուս վզին և գոնե մի օր չի աշխատել, դեռ մի բան էլ որդուս հետ կռվել է նրա համար, թե իբր նա քիչ է աշխատում:Երբ որդիս իմացավ, որ կինը դավաճանում է, փորձեց պարզել, թե ում հետ է կապվել: Բնականաբար, բիզնեսմեն է, հարուստ է…Հարսիս միայն փողն էր հետաքրքրում:

Պարզվեց, որ նրանք ծանոթ են արդեն գրեթե մի տարի, և վերջնական  որոշել էին, որ միասին են լինելու:Անմիջապես ամուսնալուծվելուց հետո հարսս սկսեց դատական կարգով ալիմենտներ պահանջել: Որդիս պարտաճանաչ վճարում է ամեն ամիս:Իսկ մեկուկես ամիս առաջ էլ որդիս կոտրել էր ձեռքը և չէր կարողանում աշխատանքի դուրս գալ: Այդ անամոթը օրական 100 անգամ զանգում էր նրան, որ գումարն ուղարկի:

Բոլոր ծանոթների միջոցով փորձում էր ճշտել, արդյոք մենք չենք ստել, և նա իսկապես տանը հիվանդ պառկած է:Ի՞նչ եք կրածում, արդյո՞ք հարսս ալիմենտ պահանջելու բարոյական իրավունք ունի թե ոչ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика