Մի օր ամուսինս խանութից տուն վերադարձավ մի հրաշք նորածին գրկած․․․

Ես ու ամուսինս արդեն 10 տարի ամուսնացած էինք: Երջանիկ կյանքի համար ունեինք ամեն ինչ. լավ աշխատանք, տուն, հավատարիմ ընկերներ և հոգատար բարեկամներ:

Սակայն պակասում էր գլխավորը. մենք երեխա չունեինք:Ես երկար ժամանակ բուժվում էի, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Մեր ընկերները մեզ խորհուրդ էին տալիս երեխա որդեգրել, սակայն ինձ թվում էր, որ ես չեմ կարողանա անկեղծ սիրել ուրիշի երեխային:

Ամանորի նախօրեն էր: Թխվածք պատրաստելիս նկատեցի, որ մի երկու բաղադրիչ է պակասում և խնդրեցի ամուսնուս խանութ գնալ:

Սակայն ամուսինս վերադարձավ 2 րոպեից՝ նորածին երեխայի գրկած:Պարզվում է, շքամուտքի մոտ ամուսինս մանկասայլակ է հայտնաբերել, որի մեջ քնած էր փոքրիկը, մոտակայքում ոչ մի մեծահասակ չի եղել:

Արմենն առանց երկար մտածելու փոքրիկին բերել էր տուն, որ վերջինս չսառի:Մենք ոստիկանություն զանգեցինք…պարզվեց երեխային լքել են, գցել են դուրսը և հեռացել: Ոստիկանները տարան երեխային:

Ես մի քանի օր տեղս չէի գտնում, իսկ երբ տոնական օրերն անցան, շտապեցի, որպիսի փոքրիկի մասին ինչ-որ նորություն իմանամ:Կարծում եմ, արդեն հասկացաք, որ երեխան արդեն մեզ հետ է ապրում, մենք նրան պաշտոնապես որդեգրել ենք:

Մեր տղան արդեն գրեթե 3 տարեկան է, և մենք սիրում ենք նրան ամբողջ սրտով և մեր կյանքն առանց նրա չենք պատկերացնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика