Ամուսինս ինձ ստիպում է հոգ տանել առաջին կնոջից ունեցած որդու մասին․․․ Ես այլևս չեմ կարողանում հանդուրժել նրա անամոթությունները

Ամուսնանալիս գիտեի, որ ամուսինս բաժանված է, առաջին կնոջից որդի ունի: Սիրում եմ երեխաներին, նրա որդին էլ ինձ համար խնդիր չէր: Նա բոլոր հանգստյան օրերին գալիս էր մեր տուն, ինձ էլ էր դուր գալիս երեխայի հետ ժամանակ անցկացնել:

Սովորեցնում էի կարդալ, բոլորս միասին մուլտֆիլմեր էինք դիտում:Որոշ ժամանակ անց հղիացա: Բաավականին բարդ շրջան էր ինձ համար, մի քանի անգամ հիվանդանոց ընկա, քանի որ կային որոշակի բարդություններ:

Դուրս գրելիս բժիշկն ասաց, որ հնարավորինս շատ պառկեմ և քիչ շարժվեմ: Ամուսնուս խնդրեցի, որ Ալենին քիչ բերի մեր տուն, կամ այնպես անի, որ ինքը գործեր չունենա և հանգիստ զբաղվի երեխայի հետ: Այդպես էլ եղավ, մի քանի ամիս տղան գրեթե չէր գալիս:

Ծնվեց աղջիկս: Ամուսինս նորից սկսեց բոլոր հանգստյան օրերին որդուն մեր տուն բերել: Աղջիկս անհանգիստ է, գիշերները չի քնում, երկուսս էլ տանջված ենք: Ամուսինս էլ բերում է երեխային և գնում քնելու, ասում է, միևնույնն է, արթուն ես:Սկզբում ոչինչ չէի ասում, բայց մի օր էլ տղան իր վրա տաք ջուր թափեց: Բարեբախտաբար, լուրջ այրվածք չեղավ, ջուրն այնքան էլ տաք չէր:

Ամուսինս և նախկին կինը հերթով ինձ խրտատներ էին տալիս, որ երեխային լավ չեմ հետևել:Հենց հաջորդ օրն ամուսնուս փաստի առաջ կանգնեցրի, որ այլևս հոգ չեմ տանելու իր որդու մասին: Հաջորդ կիրակի օրը ամուսինս ասաց, որ ընկերների հետ գնում է ձկնորսության, բայց տանից դուրս գալուց մի ժամ անց որդուն բերեց մեր տուն և նորից գնաց. պարզվում է, մայրը գնացել է ժամադրության:

Այդ օրը աղջիկս սարսափելի կամակոր էր, ատամ էր հանում: Հանկարծ տղային ուշադրություն դարձրեցի և հասկացա, որ բարձր ջերմություն ունի: Զանգում եմ երկուսին, ոչ մեկ չի պատասանում:

Արդյունքում մի ամբողջ օր ու գիշեր մի երեխայից մյուսի մոտ էի վազում: Իսկ հետո էլ պարզվեց, որ երկուսն էլ գիտեին, որ իրենց որդին հիվանդ է:Ալենը վարակեց դստերս, ես ամբողջ գիշեր աչք չփակեցի: Ամուսինս տուն եկավ միայն առավոտյան:

Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ: Սպառնացի, որ եթե մի անգամ էլ միայնակ թողնի ինձ երկու երեխաների հետ, կամուսնալուծվեմ: Չէ որ չի կարելի այդքան անտարբեր վերաբերվել ծնողական պարտականություններին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика