Բժիշկները հորդորում են․ Մի օգտագործեք սա ոչ Ձեր, ոչ էլ երեխաների դեմքը մաքրելու համար․ Այս սխալը անում են գրեթե բոլորը․․․

Վերջին ժամանակաշրջանում խոնավ անձեռոցիկները մեր կենցաղի անբաժան մասնիկն են դարձել։ Հատկապես շատ դրանք օգտագործվում են նորաթուխ մայրիկների կողմից՝ երեխայի խնամքի հարցում։ Սակայն քչերը գիտեն, որ այդ անձեռոցիկները կարող են վնաս հասցնել փոքրիկի առողջությանը։

Վերջին հեռազոտություններից մեկի արդյունքներին համաձայն, վտանգ է ներկայացնում Methylisothiazolinone կոնսերվանտը։ Պարզվում է, որ այդ բաղադրիչը, որը կա գրեթե բոլոր մանկական անձեռոցիկների մեջ, կարող է երեխաների մոտ առաջացնել տարբեր ալերգիկ ռեակցիաներ։ Հետազտությունը ի հայտ է բերել 6 հնարավոր ռեակցիա․ հնարավոր է նույնիսկ ուժեղ ցան՝ գրեթե ողջ մարմնի վրա։

Այն բանից հետո, երբ ծնողները հրաժարվել են խոնավ անձեռոցիկների օգտագործումից, ալերգիկ ռեակցիաներն անհետացել են։Մաշկաբան Էլեն Ֆրանկելը  (Drs. Ellen Frankel) արդեն վաղուց փորձում է համոզել ծնողներին չօգտագործել խոնավ անձեռոցիկներ՝ երեխայի խնամքի համար։

Ես միշտ կոչ եմ անում ծնողներին հրաժարվել խոնավ անձեռոցիկներից։ Դրանց բաղադրության մեջ կան քիմիական նյութեր, որոնք մաշկին կարող են մեծ վնաս հասցնել։

Բնական է, որ այդքան հարմարավետ ապրանքից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Սակայն կարող եք առնվազն ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված բաղադրությանը։ Եթե տեսնեք Methylisothiazolinone բառը, ապա ավելի լավ է զերծ մնաք ապրանքը գնելուց։

Նաև ուշադիր եղեք փոքրիկի մաշկի վիճակի նկատմամբ․ հետևեք, արդյո՞ք չկան ալերգիկ ռեակցիաներ։Եթե լրջորեն անհնանգստացած եք  երեխայի առողջության վրա ոչ օրգանիկ կոնսերվանտների ազդեցությամբ, օգտագործեք գոլ ջրով թրջած բնական փափուկ կտոր։ Արդյունքն ավելի վատը չի լինի, սակայն ալերգիկ ռեակցիաների հետ կապված ռիսկերը կնվազեն։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика