Գիտեմ ամուսնուս դավաճանությունների մասին, բայց շարունակում եմ անթերի կին մնալ․․․

Ամուսնացել եմ վաղ տարիքում։ Այնպես ստացվեց,որ սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրը։ Գիտեք, ինչպես է լինում հեքիաթում, երբ սպիտակ ձիով ասպետը գալիս է և տանում քեզ։ Արմենն անթերի ամուսին էր թվում, ես այնքան հպարտ էի, որ 19 տարեկանում ունեմ ընտանիք, երեխա։Ալինան՝ աղջիկս, մեծանում էր, սակայն իմ ու ամուսնուս հարաբերությունները ժամանակի ընթացքում դադարեցին լինել անթերի։

Ինձ կլանել էին փոքրիկի խնամքի հետ կապված հոգսերը։ Ես ու ամուսինս հաճախ վիճում էինք, թե ով պիտի գիշերն արթնանա և երեխայի համար կաթ պատրաստի կամ օրորի։ Հիմա եմ հասկանում, որ, հավանաբար, նա հենց այդ ժամանակ էր սկսել ինձ դավաճանել։

Պետք էր սառը դատել, գնահատել ստեղծված իրավիճակը, բայց ես շատ էի սիրում և դստերս, և ամուսնուս։Երբ երկրորդ անգամ հղիացա, Արմենը շատ փոխվեց․ նա դարձել էր նուրբ և հոգատար։ Ես նույնիսկ մի վարկյան չէի զղջում, որ 21 տարեկանում արդեն 2 երեխա ունեմ։ Ես երջանիկ մայրիկ էի, բայց ոչ երջանիկ կին։ Ծննդատնից ինձ տուն տարան ծնողներս, որոշել էի ամուսնուս անակնկալ անել։

Դա կյանքիս ամենամեծ սխալն էր։

Դստերս գրկած, ժպիտս դեմքիս մտա տուն, իսկ նա մեր սենյակում էր մի աղջկա հետ։ Արմենը նույնիսկ ներղություն չխնդրեց, միայն անամոթաբար ասաց․

Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Ես սովորական տղամարդ եմ։

Ամբողջ գիշեր արտասվեցի, բայց չկարողացա հեռանալ։

Ինձ համար շատ դժվար էր երկու երեխաների հետ։ Արմենը բոլորովին չէր օգնում, գումար քիչ էր տալիս, բացահայտ ասում էր, որ ինքն անձնական ծախսեր ունի։

Կյանքս վերածվել էր դժոխային իրադարձություններից բաղկացած մի ամբողջության․ միայն  լացող երեխաներ և դավաճանող ամուսին։

Արմենը նույնիսկ չի փորձում կոծկել իր ստերը․ արդեն կորցրել եմ հաշիվս, թե նա քանի սիրուհի ունի։ Ինքներդ դատեք, ու՞ր գնամ՝ երկու երեխաներիս հետ։ Ծնողներս չեն կարող օգնել ինձ, ես էլ նույնիսկ բարձրագույն կրթություն չունեմ։

Շարունակում եմ լավ կին ձևանալ, նրան ժպիտով եմ դիմավորում, փորձում եմ չնկատել ամուսնուս վերնաշապիկներից զգացվող կանացի օծանելիքի հոտը։ Ամուսնուս գոհացնում է ստեղծված իրավիճակը, իսկ ահա ես․․․

 Բայց չգիտեմ, թե որքան կշարունակվի սա և որքան կդիմանամ ես։ 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика