Տանը նստած էինք, հանկարծ հարևանի տանից ձայներ լսեցինք․ Ամուսինը դուրս էր հանում կնոջը․․․

-Անառակ կին, դուրս իմ տնից, — գոռում էր մեր հարևանը այնպես, որ թվում էր, թե պատերը դղրդում են նրա ձայնից:

Համաձայնեք, որ տհաճ իրավիճակ է: Կինը տանը չէր գիշերել, իսկ ամուսինը խանդից գժվել էր: Կինը՝ փոքրամարմին և նուրբ է, լացակումած թակեց մեր դուռը.

Կարելի է ձեր տանից ոստիկանություն զանգել,- հարցրեց նա և թույլտվություն ստանալով՝ այդպես էլ չհավաքեց համարը:

Դրեց հեռախոսը մի կողմ, նստեց և ծանր շունչ քաշելով՝ պատմեց, թե ինչ է եղել:Պարզվում է, նա գիշերել է դստեր տանը, զանգել է ամուսնուն, որ զգուշացնի, բայց վերջինս չի լսել և չի պատասխանել:

Իսկ հիմա նա չի ուզում ոչինչ լսել, վերցրել է մի փայտի կտոր և կատաղությունից հարվածում է պատերին և դռներին:Կինը 2-3 ժամ նստեց մեր տանը, իսկ հետո հանգիստ վերադարձավ տուն:

Այդ ընթացքում ամուսինը հանգստացել էր, լսեց կնոջ բացատրությունները, ինչից հետո նրանք հաշտվեցին: Ահա այսպիսի կրքեր: Ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե նրանք 87  և 85 տարեկան չլինեին…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика