Մի՞թե արդար է, այսքան փորձություն մի մարդուն․ Մի՞թե ինձ համար ոչ մի լավ բան նախատեսված չէ․․․Պատմություն, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Երբեմն ինձ թվում է՝ իմ կյանքը անիրական է: Միթե՞ մեկ մարդու կյանքում հնարավոր են այդքան փորձություններ: Երբ տեսնում եմ, որ մարդիկ կյանքում ունեն ամեն ինչ երջանիկ լինելու համար, սակայն դժգոհում են, մտածում եմ, տեսնես ինչո՞ւ է այդպես:

Ես ամուսնուս հետ ապրում եմ արդեն 40 տարի: Մենք մեր կյանքում շատ փորձություններ ենք հաղթահարել, եղել է մի շրջան, երբ մենք օրեր շարունակ քաղցած ենք մնացել՝ աշխատանք չունենալու պատճառով, սկեսուրիս բուժման համար մենք վաճառեցինք մեր բնակարանը և որոշ ժամանակ ապրեցինք հանրակացարանում, որտեղ անմարդկային պայմաններ էին:

Մեր երեխաները մեծացան ցնցոտիների մեջ: Ես չեմ ուզում հիշել այդ օրերը:Բայց մեր ընտանիքում կար մի շատ կարևոր բան. մենք համերաշխ էինք ու միշտ հույս էինք տալիս միմյանց՝ ինքներս չունենալով հույսի ոչ մի նշույլ: Ես անընհատ կրկնում էի ամուսնուս. «Ամեն ինչ լավ կլինի, մի օր մեզ համար էլ մի դուռ կբացվի»:

Երբ ամուսինս ծանր հիվանդացավ և բժիշկները հույս չէին տալիս, որ կփրկվի, ինձ թվում էր, որ այդ հարվածին չեմ դիմանա, բայց գտնվեց մի բարի մարդ, ով օգնեց մեզ, չնայած, որ շատերն արհամարհում էին մեզ:

Ես միշտ հավատացած եմ եղել, որ Տերը երբեք մեզանից երես չի թեքի և հավատացած էի, որ այդ փորձությունները մի օր կավարատվեն ու այդպես էլ եղավ:Երբեք մի հանձնվեք, նույնիսկ եթե ամեն ինչ շատ վատ է: Տերը միշտ մեզ հետ է, նա մեզ միայնակ չի թողնում:

Եվ հիշեք ամենագլխավորը, որ երբեք, ոչ մի պարագայում չպետք է կորցնել մարդկային դիմագիծը: Ոչ ոք ապահովագրված չէ «սև» օրից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика