Չնայած մարդու արյունը կարմիր է, բայց երակները մարմնի վրա երևում են կապույտով․ Գիտնականները բացատրել են այս տարօրինակ երևույթը․․․

Երբևէ ձեզ մոտ հարց առաջացե՞լ է, թե ինչու է մեր արյունը կարմիր, սակայն մեր երակները կապույտ են։ Գիտնականները բացատրել են այս տարօրինակ երևույթը։ Ահա թե որն է դրա պատճառը։Այս կոնտրաստը առաջանում է մեր տեսողական ապարատի միջոցով։

Մեր աչքը լույսի կարճ ու երկար ալիքների արտացոլանքի հետևանքով կարող է գույները տարբեր կերպ տեսնել, ու անգամ վառ կարմիրը կարող է մեզ կապույտ թվալ, եթե այդ գույնի լուսային ալիքը արտացոլվել է կարմիր։

Այս բարդ պրոցեսը փորձենք ավելի պարզեցնել։ Պարզվում է, որ մեր այն երակները, որոնք ավելի մոտ են գտնվում մաշկին, մեր աչքին տեսանելի են դառնում լուսային ալիքների բեկման միջոցով։

Ստացվել է այնպես, որ մեր արյունը, որը այդքան էլ հագեցած չէ թթվածնով, բավականին վատ է արտացոլում կարմիր գույնը, իսկ դրան հակառակ բավականին լավ է արտացոլում կապույտ գույնը։Երբ լույսը բեկվում է, մեր մաշկի վրա կարմիր արյունը կապույտ գույնն է կլանում, ու մեզ թվում է, թե մեր երակները կապույտ են։

Ավելին, որքան որ սպիտակ ու թափանցիկ է մարդու մաշկը, այնքան նա իր երակներն ավելի կապույտ է տեսնում, ու իրեն թվում է, թե պարզապես իր երկաներն ավելի ընդգծված են, այնինչ դրանք նույն չափով են ընդգծված, ուղղակի սպիտակ մաշկն ավելի լավ է լույսը կլանում։

Եթե մեր երակներն ավելի խորքում են գտնվում, ապա նրանք կարող են ամբողջովին կլանել լույսը, ու դրա արդյունքում մենք առհասարակ կարող ենք դրանք չտեսնել։

Դա է պատճառը, որ մենք հաճախ չենք տեսնում մեր զարկերակները։Ահա այս հետաքրքիր լուսային բեկման հետ կապված հետազոտությունը գալիս է ապացուցելու, որ մարդը միշտ չէ, որ այն գույները, որ տեսնում է, իրական է տեսնում։

Մեր տեսողությունը մեզ հաճախ կարող է լրիվ այլ գույներ հրամցնել, այնինչ իրականում այդ իրը կամ առարկան լրիվ այլ գույն ունենա։ Ահա այսպիսի հետաքրքիր բացահայտում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика