Հուզիչ պատմություն կատվի մասին, ով իր ձագուկներին փրկել է ցրտահարությունից․․․

Վերջերս Լաբինսկում մի շատ անհավանական և անսովոր միջադեպ է գրանցվել: Սրճարաններից մեկի մոտ մարդիկ տեսել են  փիսիկի, որը արտասովոր է իրեն պահել:

Նա շարունակ ճանկերով հարվածում էր սրճարանի պատուհանի ապակուն, քերում այն՝ իր վրա հրավիրելով մարդկանց ուշադրությունը:Ի վերջո կատվին հաջողվում է գրավել հասարակական ուշադրությունը. սրճարանում գտնվող մարդկանց մի մասը դուրս եկավ, որ տեսնի, թե ինչու է կենդանին մնան վարք դրսևորում:

Երբ սրճարանի աշխատակիցները ցանկացան կատվին հեռացնել տարածքից, մի քանի զգացմունքային մարդիկ պաշտպանեցին կենդանուն, իսկ մի երիտասարդ զույգ այնպես էր հավանել կատվին, որ ցանկացավ վերցնել նրան իր հետ:

Բայց կատուն պոկվեց նրանց գրկից և զույգին առաջնորդեց մի վայր, որտեղ ամայության մեջ մի փակ արկղիկ էր դրված:Կատուն անմիջապես վազեց դեպի արկղիկը ու սկսեց այն ճանկերով բացելու փորձեր անել: Տղան մոտեցավ ու բացեց ժապավեններով փակված տուփը:

Այնտեղից դուրս եկան փոքրիկ կատվի ձագուկներ, որոնք սառել էին ցրտից: Կատուն վազեց ու սկսեց տաքացնել ձագուկներին:Զույգը որոշում է վերցնել թե՛ մայր կատվիկին, թե՛ նրա ձագերին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика