Աղջնակը հասկացավ, թե խանութում ով է գողացել իր դրամապանակը, բայց ոստիկանություն չդիմեց․ Նրա արարքից գրպանահատը շոկի ենթարկվեց․․․

Ջեսիկա անունով ամերիկուհին գնացել էր մթերային խանութ առևտուր անելու։ Խանութում շրջելիս նկատեց, որ իր դրամապանակը գողացել են։

Ես ինձանից քիչ այն կողմ կանգնած մի տղամարդու տեսա,-պատմում է Էյվսը՝ չորս երեխաների մայրը — նա քայլում էր իմ հետևից, իսկ երբ շրջեցի 1-2 րոպե անց, հայտնաբերեցի, որ դրամապանակս չկա։

Երբ Էյվսը նկատեց, որ կասկածյալը դուրս է գալիս խանութից, հիշեց իր ծանոթ հոգևորականի խոսքերը, ով միշտ ասում է․

Եթե ինչ-որ մեկը վերցրել է ձեր բաճկոնը, ապա դուք պիտի նրան տաք ձեր վերնաշապիկը։

Մտապահելով այդ խոսքերը՝ Էյվսը որոշեց դաս տալ գողին։ Նա մոտեցավ տղամարդուն և ասաց, որ նա ընտրություն ունի։

Ես կարծում եմ, որ ձեզ մոտ իմ իրերից ինչ-որ բան կա։ Ես պատրաստվում եմ ձեզ ընտրություն տալ, — ասաց նրան Էյվսը,- դուք կարող եք ինձ վերադարձնել իմ դրամապանակը, իսկ ես կվճարեմ ձեր մթերքի փոխարեն։ Այլապես, ես ոստիկանություն կկանչեմ։

Տղամարդը հավանաբար ամաչել է և գրպանից հանելով Էյվսի դրամապանակը՝ վերադարձրել է այն։ Իսկ կինն էլ, ինչպես և խոստացել էր, վճարել է տղամարդու մթերքի դիմաց։ Տղամարդը կաթ, մակարոն, չորահաց և պանիր էր վերցրել․ նա այնքան շնորհակալ էր Էյվսին։

Վերջին բանը, որ նա ասաց, սա էր․ «Ես երբեք չեմ մոռանա այս օրը։ Ես հուսահատված էի, երեխաներ ունեմ, հիմա սարսափելի ամաչում եմ, ներեք ինձ․․․»-պատմում է Էյվսը։

Էյվսը շատ ծանր մանկություն է ունեցել, դրա համար էլ նա միշտ ձգտում է բարի լինել և հնարավորության դեպքում օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика