Գանձապահը սեղանի տակ թաքցրեց փոքրիկ աղջկա գնած խաղալիքը․ Ահա, թե ինչ արեց փոքրիկը․․․ Շատերը նրանցից օրինակ պետք է վերցնեն

Մի աղջիկ հոր հետ խաղալիքների խանութ էր եկել իր Սուրբ Ծննդյան նվերը ընտրելու համար: Աղջիկն ուզում էր Բարբի տիկնիկ գնել եւ հարցրեց իր հայրիկին, արդյոք նա բավարար գումար ունի դրա համար:

Թանկարժեք ու նորաձև հագնված հայրը ժպտաց և գլխով արեց:

Ուրախացած աղջիկը պատրաստվում էր վազել դեպի իր ուզած խաղալիքը, երբ տեսավ իր կողքին  կանգնած մի տղայի, որը նույնպես հայրիկի հետ էր եկել խանութ: Տղան հնամաշ բաճկոնով էր, նրա հագուստները, հավանաբար, ձեռք էին բերվել սեքոնդ հենդից կամ փոխանցվել ավագ եղբորից:

Նա անվճռականորեն մոտեցավ տեսախաղին:Բայց տղայի հայրը տխրությամբ լի աչքերով նայեց որդուն, եւ գլուխն օրորեց: Այդ տեսակ գնումի համար նա փող չուներ: Երեխան շատ տխրեց եւ խաղը դրեց տեղը:

Այդ պահին աղջիկը մի բան ասաց իր հայրիկին եւ վերցրեց տեսախաղը, որ տղան ուզում էր գնել: Նրանք վճարեցին և աղջիկն ինչ-որ բան փսփսաց գանձապահի ականջին, վերջինս ժպտաց եւ խաղը սեղանի տակ թաքցրեց:

Փոքրիկ աղջիկը չկարողացավ ժպիտը թաքցնել, երբ տխուր տղան մոտեցավ դրամարկղին: Երբ երեխայի հայրը վճարում էր իրենց վերցրած գրքի համար, գանձապահն ասաց.

-Շնորհավորում եմ, Դուք մեր 100-րդ բաժանորդն եք, ինչը նշանակում է, որ դուք նվեր եք ստացել` տեսախաղ:

Երբ հայրիկն ու աղջիկը դուրս եկան խաղալիքների խանութից, նա հարցրեց աղջկան, թե ինչու որոշեց նվեր տալ անծանոթ տղային: Երեխան տվեց ամենաիմաստուն պատասխանը, որ կարելի էր մտածել.

-Տատիկս ու պապիկս ինձ երեկ ասացին, որ ես պետք է գնեմ միայն այն, ինչն ինձ երջանիկ կդարձնի: Ես հենց դա էլ արեցի: Տեսա՞ր, որ այն տղան շատ ուրախացավ:

Երեխաները շատ անկեղծ են, եւ մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից …

Տարածիր այս պատմությունը, որովհետև աղջկա գործը կարող է ոգեշնչել շատ մարդկանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика