Մայրը խնդրում է որդուն օգնել իրեն, իսկ հարսին դա դուր չի գալիս․․․

Ծանոթներիս ընտանիքում որդին ամուսնացել է։ Ավելի ուշ նորպասկաները բնակարան ձեռքբերեցին և գնացին առանձին ապրելու։ Ամեն ինչ լավ է, միայն հասին դուր չի գալիս, որ սկեսուրը հաճախ է դիմում որդուն և խնդրում ինչ-որ բանով օգնել։

Խոսքը գնում է պահարանը տեղաշարժելու կամ խանութից ինչ-որ ծանր գնումներ անելու մասին։ Մի խոսքով, այն ամենը, ինչ չի կարող անել միայնակ տարեց կինը։

Սկզբում հարսը լռում էր, բայց երեխայի ծնվելուց հետո համարձակություն է հավաքել և սկսել է հայտնել իր դժգոհությունն այն ամենի վերաբերյալ, ինչ իրեն դուր չի գալիս։ Նույնիսկ զանգում է սկեսուրին և վիճում հետը։

Զանգում է և ասում, հերիք է, հանգիստ թողեք ամուսնուս, ինչ է, անվճար աշխատող եք գտել։ Պատկերացնու՞մ եք։Խեղճ կինը, ով երբեք չի մտածել որդուն շահագործելու մասին, շատ ծանր է տանում այդ ամենը, բայց բացի իր միակ որդուս՝ էլ ոչ մեկից չի կարող օգնություն խնդրել։

Այս ամենն ինձ պատմել է հենց այդ սկեսուրը։ Ինչպես նա հասկացել է, որդին ոչինչ չգիտի կնոջ արարքների մասին։ Ինձ թվում է, եթե նա իմանա, թույլ չի տա նման կերպ վարվել։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք որդին պիտի օգնի մորը թե ողջ ազատ ժամանակը տրամադրի իր ընտանիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика