Ես չափից շատ եմ ինձ սիրում, որ ամուսնանամ նման աղքատ տղայի հետ․․․

Այս պատմությունը տեղի է ունեցել իրականում։ Անդրանիկն իմ կոլեգան էր, արդեն երկար տարիներ միասին էինք աշխատում։Մեր բաժին ընդունվեց մի գեղեցկուհի, հենց ընկերս տեսավ նրան, սիրահարվեց մինչև ականջների ծայրը։

Երկար ժամանակ լուռ հետևում էր գեղեցկուհուն, նա ուղղակի հրաշք էր․ գեղեցիկ էր, խնամված, սլացիկ մարմնով։ Մի օր էլ, ուժերը հավաքելով՝ Անդրանիկը մոտեցել է նրան և հրավիրել հանդիպման։ Ի պատասխան ինչի լսել է․

-Դու աղքատ, խղճուկ մարդ ես։ Քո նմանների հետ գործ չունեմ։ Դու նույնիսկ մեքենա չունես, իսկ հին հեռախոսիդ մասին լռում եմ։

Հա, Անդրանիկն իսկապես չուներ մեքենա, հեռախոսն էլ էր հին, բայց միայն ես գիտեի, որ նա իր ողջ գումարը խնայում էր՝ առանց հիփոթեքի բնակարան գնելու համար։ Բայց միևնույնն է, քեզ դուր եկած աղջկանից նման բան լսեը ցավալի է։

Բարեբախտաբար, այդ աղջիկը երկար չաշխատեց մեզ մոտ և ընկերս շուտ մոռացավ նրա մասին։Մի քանի տարի Անդրանիկը շարունակում էր աշխատել։ Արդեն կարողացել էր իրականացնել երազանքները․ գնել էր 3 սենյականոց բնակարան, որտեղ ապրում էր կնոջ ու դստեր հետ, ուներ մեքենա, 1-սենյականոց բնակարանն էլ վարձով էր տալիս։

Մի օր Անդրանիկը զանգ ստացավ, ծանոթ ձայնը խնդրում էր բնակարանը մի քիչ ավելի էժան տալ վարձով։ Ընկերս նրան կանչել է տուն, իբր թե ցույց տալու, բայց նա արդեն ձայնից ճանաչել էր աղջկան։Շենքի մոտ նրան սպասում էր հենց այն աղջիկը․ համեստ հագնված, չխնամված․․․ նախկին գեղեցկուհուց ոչինչ չէր մնացել։

—Իսկ դուք չեք ամաչու՞մ խղճուկ աղքատների տանը վարձով ապրել։

Ահա ասյպես․․․ կյանքն անկախատեսելի է․․․ Երբեք չգիտես, թե քեզ վաղն ինչ է սպասվում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика