Նստած էի ավտոբուսում, երբ վիճող կին ու ամուսին բարձրացան․ Ուղևորուհու ռեակցիան ինձ ուղղակի շոկի ենթարկեց․․․

Մի օր ավտոբուսով գնում էի տուն, երբ կին ու ամուսին բարձրացան։ Հետևում էի դասական վեճին․ դժգոհ հայացքներ, իրար ձեքռից հեռախոս վերցնել, անդադար վիրավորանքներ, արցունքներ և կանացի սպառնալիքներ․

Արդեն հոգնել եմ քեզանից։ Հեռացիր իմ կյանքից։ Կգնամ․․․ես տնից կգնամ․․․երեխային էլ կտանեմ քեզանից հեռու։

Մի խոսքով, ամենասովորական տեսարանը, որը երբեմն լինում է իրարից հոգնած մարդկանց միջև։Եվ այդ ժամանակ անսպասելի մի բան եղավ։ Կողքիս նստած էր մի երիտասարդ կին, ով հեռախոսով էր զրուցում այդ ամբողջ ընթացքում, սակայն, հավանաբար, զուգահեռ հետևում էր ամուսնական զույգին։

Եվ նա հանկարծ բարձր ձայնով ասաց․

Պատկերացնում ես, հենց իմ աչքի առաջ մի տղամարդ քիչ-քիչ ազատ է դառնում։ 5 րոպե և վերջ, ամուսնալուծություն․․․Իսկ ես այստեղ եմ նստած, հիանալի տարբերակ եմ, այնպես չէ՞։

Հա, ոնց որ թե երեխա կա, բայց ոչինչ, ամսական մի անգամ տեսնի, բավական է․․․Հա, վատիկը չէ։ Մի քիչ էլ սպասեմ, մոտենամ և ծանոթանամ։

Ամուսինները միանգամից լռեցին և սկսեցին նայել այդ աղջկան։ Կինը մոտ նստեց ամուսնուն, բռնեց ձեռքը, ամուսինն էլ հայացքը գցեց նոր երկրպագուհուն, և իրենից գոհ ձեռքը գցեց կնոջ ուսին։

Երբ նրանք իջնում էին ավտոբուսից, միմյանց ձեռքից բռնած էին, երկուսն էլ պտտվեցին, նայեցին այն աղջկան և լուռ հեռացան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика