Երիտասարդ տղան ծառայության ընթացքում նամակ ստացավ ընկերուհուց, որտեղ գրված էր, որ վերջինս իրեն դավաճանել է․․․Ընկերուհու մտքով անգամ չէր անցնի , որ տղան այդպես կարձագանքի

Սիրելի Ռիկկի,

Մենք այլևս չենք կարող միասին լինել, մեր միջև կա չափազանց մեծ տարածություն: Ուզում եմ խոստովանել, որ քեզ երկու անգամ դավաճանել եմ ուրիշ տղամարդկանց հետ: Ներիր ինձ: Եթե դժվար չէ, խնդրում եմ վերադարձրու բոլոր իմ լուսանկարները, որոնք ուղարկել եմ քեզ:

Սիրով, Բեկկի:

Կարդալով նամակը՝ Ռիկկին իր տեղը չէր գտնում: Նա խնդրեց բոլոր ընկերներին տալ իրենց կանանց, ընկերուհիների և մայրերի լուսանկարները: Հավաքվեց 57 նկար: Այդ բոլորը երիտասարդն ուղարկեց Բեկկիին և գրեց.

Սիրելի Բեկկի,

Ցավոք, չեմ հիշում, թե ինչ տեսք ունես և որ մեկն ես դու: Խնդրում եմ, ընտրիր քո նկարը, իսկ մնացածը հետ ուղարկիր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика