2 օր երեխաների հետ միայնակ մնալուց հետո ամուսնու գրած նամակը տարածվեց ամբողջ աշխարհում․ ՍԱ կարդալ է պետք․․․

Տուն վերադառնալով՝ ամուսինը որոշեց հանգիստ նստել բազմոցին և ֆուտբոլ դիտել՝ չցանկանալով տան և ծնողական պարտականությունների որևէ կապ ունենալ։

Նա բոլորովին չէր ուզում լացող և գոռացող երեխաներին տանել քնելու։ Սակայն այդ օրը ամեն ինչ փոխվեց․ կնոջ համբերությունը սպառվեց և նա ուղղակի գնաց տանից։ Երեխաները մնացին հոր հետ։ Անհոգ տղամարդկային կյանքը մի վարկյանում գլխիվայր շուռ եկավ։ Ահա թե ինչ գրեց ամուսինը՝ 2 օր անց․

«Սիրելիս, 2 օր առաջ մենք վիճեցինք։ Ես եկել էի տուն և հոգնածությունից չէի կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես ուղղակի ուզում էի պառկել և հանգստանալ։ Դու վատ տրամադրությամբ էիր, և նույնպես հոգնել էիր։ Երեխաները վիճում էին, իսկ կրտսերն էլ լացում էր, մինչ փորձում էիր քնացնել նրան։

Ես հեռուստացույցի ձայնը բարձրացրեցի, որ չլսեմ այդ ամենը։ 

Դու կմահանա՞ս, եթե մի քիչ օգնես և գոնե փոքր ներդրում անես երեխաների դաստիրակության մեջ։ Իսկ ես պատասխանեցի, որ ամբողջ օրն աշխատել եմ, որպիսի դու կարողանաս մնալ տանը և խաղալիքներով խաղաս։ 

Սկսվեց մեր վեճը․ դու արտասվում էիր, որովհետև հոգնել էիր։ Ես քեզ շատ վատ խոսքեր ասացի։ Դու գոռացիր, որ այլևս չես դիմանում և վազելով դուրս եկար տանից՝ թողնելով ինձ միայնակ երեխաների հետ։

Ստիպված եղա ինքս կերակրել նրանց և պառկացնել քնելու։ Հաջորդ օրը դու չեկար տուն, և ես ազատ օր վերցրեցի, որպիսի մնամ երեխաների հետ։ Ես ամբողջ օրը վազվզում էի տանը և նույնիսկ լոգանք ընդունելու ժամանակ չէի կարողանում գտնել։ Ես միաժամանակ կաթ էի տաքացնում, կարգի էի բերում խոհանոցը և հագցնում երեխաներին։ Միաժամանակ։

Ես ամբողջ օրը փակված էի տանը և 10 տարեկանից մեծ մարդու հետ շփվելու հնարավորություն չունեի։Ես սեղանի առաջ նստելու և ճաշելու ժամանակ չունեի, պետք էր անդադար հետևել երեխաներին։ 

Ես այնպիսի հյուծվածություն էի զգում, որ կարող էի անդադար քնել 20 ժամ, բայց չէի կարող, որովհետև փոքրիկն արթնանում էր 2-3 ժամը մեկ։ Ես ապրեցի առանց քեզ 2 օր և 1 գիշեր։ Ես ամեն ինչ հասկացա։ 

Հասկացա, թե որքան ես հոգնում։ Հասկացա, որ մայր լինելը՝ մշտական զոհաբերություն է։ Հասկացա, որ դա ավելի բարդ է, քան ամբողջ օրը գրասենյակում անցկացնելը։ Հասկացա, թե որքան դժվար է, երբ ֆինանսապես կախված ես քո կողակցից, և ինքնուրույն վաստակելու հնարավորություն չունես։

Հասկացա, թե ինչ ես զգում, երբ փակված ես տանը և բաց ես թողնում այն ամենը, ինչ կատարվում է տան պատերից դուրս։ Գրում եմ սա, ոչ միայն ասելու համար, թե որքան եմ կարոտել քեզ, այլև ուզում եմ, որ դու իմանաս․

Դու շատ համարձակ, խելացի և ուժեղ ես, ես հիանում եմ քեզանով։»

Մոր, կնոջ և տան տնտեսուհու տնտեսուհու կարգավիճակը ամենակարևորն է, սակայն հիմնականում այն չի գնահատվում։ Տարածեք այս նամակը, որպիսի մարդիկ վերջապես սկսեն գնահատել մոր դերը մեր կյանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика